Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է անում ու խոսում է միայն երկրորդ գնդակի մասին, բայց տեսնում է առաջինը: Նա չի ասում, որ երկրորդ գնդակի հետքը չկա:
Զավեշտը հասավ այնտեղ, որ հրապարակվեցին նյութեր, թե Հայրիկյանի գործով դատաբժիշկը հրազենային վնասվածքը չի տեսել: Հրազենային այդ վնասվածքը ոչ միայն կա, այլև՝ գնդակը խրվել, մնացել էր Հայրիկյանի մարմնում, ինչը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում հեռացվել է մարմնից:
«Մարդու իրավունքներ-96» կուսակցությունը սառեցրել է անդամակցությունը ՀԱԿ դաշինքի հետ ու առայժմ չի մասնակցի իրենց հանդիպումներին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին` Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր «բարեկարգման» նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանին հոսպիտալից դեռևս դուրս չեն գրել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե արտագաղթի համար իշխանությունը ևս պատասխանատվություն է կրում, բայց նաև, դիմելով ընդդիմությանը, շեշտել էր. «Պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ: Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա՝ հեռանում է: Երբ տեսնում է, որ չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, իսկ դա ձեր անհաջողությունն է»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունների շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալը», դրա մեկ այլ մասնակցի` գործարար Աշոտ Սուքիասյանի հայտնի նամակից հետո, ըստ շրջանառվող տեսակետների, փորձում են քնեցնել:
Հարցին, թե տեղյա՞կ եք՝ ի՞նչ է ենթադրում՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե բանակցությունների սեղանին ոչ միայն 20 տոկոսն է, այլև` «ուրիշ բաներ»: Խոսրով Հարությունյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, հանձնաժողովն էլ այդ հարցը չի քննարկել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հավատացած է, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն անում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային սկանդալը կոծկելու ուղղությամբ:
«Երկրի ստրատեգիական նշանակությունը 100 տոկոսով տալ այլ երկրի և վտանգ չտեսնել սրանում` միամտություն կլինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` անդրադառնալով «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժինը 100 տոկոս դարձնելու շուրջ ընթացող բանակցություններին:
Եթե այս ամենից Հայաստանը հրաժարվում է, զրկվում է այս բոլոր արտոնություններից: Հայաստանն այսուհետ ոչ դիվիդենտներ կարող է ստանալ, ոչ որոշումների վրա ազդել, ոչ ինֆորմացիա ստանալ: Սրանից ավելի ահավոր բան կա՞: Մանավանդ, երբ այս ամենին գումարենք, որ Հայաստանը նստած է Ռուսաստանից մատակարարվող գազի ասեղի վրա:
Եթե Պարույր Հայրիկյանի շատ քայլեր հասկանալի չեն հանրության համար, ապա դրա մեղավորը հանրությունը չէ, ով քննարկում է և ցանկանում է ստանալ բացատրություններ:
Հայաստանում տեղական ինքնակառավարումը շարունակում է մնալ չկայացած և գործադիր մարմնից, մարզպետարաններից կախյալ ինստիտուտ:
Այն, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը «համարձակություն» է ունեցել ու իրեն «թույլ է տվել» պետական բյուջեի չարաշահումների, յուրացումների մասին բացահայտումներ կատարել` կարող էր կատարվել միայն մեկ մարդու` հանրապետության նախագահի համաձայնությամբ:
ԲՀԿ խմբակցությունն այս առումով առաջարկում է կազմակերպել քննարկումներ` տեղեկանալու համար ապահովության գինը ու չկանգնելու համար փաստի առաջ, որ հետո չեն հիշում` ինչ են արել, ինչի դիմաց:
Դուք ի՞նչ է՝ կարծում էիք, որ եթե չասեք կանանց, մենք կըմբոստանանք ու չե՞նք հաստատի էս վարկը: Եվ դուք համոզված եք, որ այս վարկն այն վարկի ճակատագրին է արժանանալու, դրա համար ե՞ք դրել անունը՝ «կանանց…»:
Այսօր ԱԺ-ում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի համաձայն՝ կին գործարարներին տրվում են մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված բարելավված ինստիտուցիոնալ կարողություններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ:
«Այո, ՀՀԿ-ն պետք է շարժվի իր ծրագրերով և գրաֆիկով, քաղաքական առումով, և ես չեմ կարծում, թե մեկը խելոք բան ասի, կուսակցության կողմից հաշվի չի առնվի»,- ասում է Հակոբ Հակոբյանը
Պետք չէ խելագարության կանխավարկածով առաջնորդվել: Եթե կարող եք հուշել տարբերակ՝ ինչպե՞ս կարելի իջնել մեքենայից՝ առանց մեքենան կանգնեցնելու, խնդրում եմ, հուշեք:
Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվեց «Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը, որի վերաբերյալ, սական, պատգամավորները հարցեր չունեին, որովհետև պատգամավորները դահլիճում չէին: Միայն հարց ուներ ուշացումով դահլիճ մուտք գործած ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Եթե ուզում եք՝ կարող եք նույն հաջողությամբ Ալիևին էլ մեր վարչական դատարանում դատի տալ, բայց եթե շատ հարազատ է նա Ձեզ, կարող եք դա չանել»:
87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր ելույթում հիշել էր Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյան շուրջ ստեղծված սկանդալը, ապա հայտարարել. «Այսքանից հետո ի՞նչ ուղերձ է տալիս իշխանությունը, երբ նման հանցագործություններ կատարած մարդուն ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ է նշանակում»:
67 կողմ, 5 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովում քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը:
«Գազպրոմը» պետական հիմնարկ է, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ պետական է ու ստացվում է, որ երկու կառավարությունների միջև է տեղի ունեցել այս պայմանագիրը: Իսկ այն պայմանգրերը, որոնք երկու պետությունների կառավարությունների միջև են ընթանում, տեղավորվում են միջպետական փաստաթղթերի անվան տակ ու պետք է քննարկվեն նաև ԱԺ-ում: Ինչո՞ւ այս փաստաթուղթը չի գալիս ԱԺ»:
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների ժամանակ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ԱԺ-ում կան առանցքային պատգամավորներ, ովքեր միաժամանակ զբաղվում են բիզնեսով:
«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծի շուրջ ԱԺ-ում ընթացող քննարկումները ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովին հիշեցնում են «Հեքիաթն է կանչում» հաղորդումը: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց Էդ. Շարմազանովը:
«Եթե մարդուն քցել են պետք է պետական բյուջեի գումարներից վերադարձնե՞ն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում «Հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ գործարար Ռուբեն Վարդանյանի «համբերության բաժակը» լցվել է այն պահին, երբ «Հետք»-ը հրապարակվել է փաստաթղթեր, ըստ որոնց` օֆշորային գոտում այս մարդիկ ձեռնարկության բաժնետեր են
Քիչ առաջ ԱԺ-ում 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների համարեբակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: