Չափազանց նողկալի տեսարան է, երբ Կառավարությունը, Պաշտպանության նախարարությունը մտածում են մարդկանց ճանապարհը փակելու մասին. դա խնդրին լուծում տալու ձև չէ. գնալ ու բողոքավոր մարդկանց արգելել արտահայտել իրենց բողոքը՝ դա պարզապես վերջին վայրագությունն է, որ կարող է թույլ տալ իրեն վայրագ պետության ղեկավարությունը:
Քիչ առաջ ՀՀ կառարավարության շենքից դուրս եկավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, և մոտեցավ բանակում զոհված զինվորներից մեկի մայրիկին, և սկսեց նրա հետ զրուցել:
Քիչ առաջ հնչեցին «Եվրատեսիլ-2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլին մասնակցող այն տասը պետությունների անունները, որոնք կներկայանան մրցույթի եզրափակիչ փուլում:
Հետընտրական փուլում նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերն իրենց պարտադրված էին զգում հայտարարելու, որ ժողովրդի կողքին են՝ չնայած, որ գործնական քայլեր այս ուղղությամբ չէին իրականացնում: Ավելին՝ նրանք ամեն ինչ անում էին, որ ժողովրդական շարժումը պարտվեր: Պատկերավոր ասած՝ գալիս բարևում էին, ձեռքները դնում էին սեղանին, բայց սեղանի տակից ոտքով հարվածում էին:
«Ես վերջին մարդը չեմ եղել ՀՀՇ-ում, այն ժամանակ գաղտնի բանակցություններ էին տարվում, իսկ ես իմանում էի ոչ թե մեր կուսակցությունից, այլ՝ բանակցության մյուս կողմից»:
«Լևոն Տեր-Պետրոսյանը գաղափարական «վոժդ» է, նա խարիզմատիկ մարդ է, ու շատ հաճախ նրան վստահում էին կուրորեն։ Բայց մյուսները իրավունք ունեն չհամաձայնել նրա հետ…»
«Պարզվում է՝ ոչ բոլորը ալերգիա ունեն ՀՀՇ անվան հանդեպ ու գնում հասարակական կազմակերպություն են բացում. չնայած երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «գեղի կլուբ» են եղել այս տարիների ընթացքում, հենց այս մարդիկ ծափահարում էին»
Ինձ համար ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը պետք է չգնար. չէ՞ որ դա քաղաքական միջոցառում չէր: Այլ հարց է, որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք:
Երեկ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը ՀՀ երեք նախագահներից ներկա չէր միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: Փոխարենը եկեղեցու բացման արարողությանը ներկա էր նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
Այսօր Աբովյանի նորակառույց եկեղեցում Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշոնկոյին դիմավորելուց հետո, երբ հյուրերը բարձրացան դեպի եկեղեցի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանին:
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլոք դիմավորեցին Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վերջինիս հետ միասին քայլեցին դեպի եկեղեցի, ՀՀԿ-ի համակիր հայտնի տատիկը, ով ևս եկել էր եկեղեցու բացմանը, հեռվից սկսեց բղավել:
Ի պատասխան լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ: Եթե մտնող լինեինք մայիսի հինգին կմտնեինք»:
168.am-ը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ իրեն պաշտոնանկ են անելու: Ի պատասխան մեր հարցին, մարզպետը պատասխանեց. «Ապագան ցույց կտա»:
Հարցին, թե Գյումրիում իրավիճակն ինչպիսին է կրակոցներից հետո, Սամվել Բալասանյանը պատասխանեց. «Շատ լավ է, ամեն ինչ լավ է, լարվածություն չկա. մենք Գյումրին վերածել ենք շինհրապարակի՝ քանդել ենք բոլոր փոոցներն ու ասֆալտապատում ենք»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում շնորհակալություն հայտնեց բոլոր բոլոր նրանց, ովքեր ներկա են և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայրենակիցներին, ովքեր «հոգով այստեղ են»:
Արարողության մասնակցող պաշտոնյաների թիկնազորը ժամանակավորապես փակել է եկեղեցու դռները և գրեթե ուժով ետ է մղում եկեղեցի մուտք գործել ցանկացողներին։
Նշենք նաև, որ եկեղեցու մուտքի մոտ նրանք հանդիպեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բարևեցին նրան և միասին մտան եկեղեցի։
Այս պահին Աբովյան քաղաքում տեղի ունենում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությունը: Հյուրերին դիմավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու հրավերներ էր ուղարկել ՀՀ երեք նախագահներին:
«Բարև Երևան» դաշինքը վերցնելու է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած վեց մանդատները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը՝ տեղեկացնելով, որ երեկ երեկ իրենք ունեցել են ընդլայնված հավաք՝ ցուցակի մասնակիցներով, վարչությամբ ու որոշել ընդունել մանդատները:
Այդ մեկը չասեք: ՀՀԿ-ն իրավունք չունի ասելու՝ միջոցներ չկան: Մենք գիտենք, ինչ խողովակներով են գնում գումարները գեներեալների գրպանները: Ասում եք՝ սահմանափակ են, բայց միայն կենսաթոշակային ոլորտի բացահայտումների միլիոնները կարող էին գնալ ազատամարտիկներին:
168.am-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք երկրորդ նախագահը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված մայիսի 19-ին կայանալիք հավաքին:
Մեր ամբողջ գործունեությունն ու պայքարը մի կողմից եղել են Հայաստանի խնդիրները, մյուս կողմից՝ մեր սերնդի պատրաստումը: Իհարկե, սերնդափոխություն պետք է լինի, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցով շուտ պետք է գլխի ընկած լիներ, սա էլ է ուշացած:
Մոմավառությունն ու ծիսական արարողակարգերը փոփոխություններ չեն իրականացնում: Իսկ փոփոխությունների կարող են հանգեցնել օրենսդրական նախաձեռնությունները և այլն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է վաղը` մայիսի 14-ին, Աբովյան քաղաքում կայանալիք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու բացման արարողությանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում հատկացված մանդատները վերցնելու է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Ես կողմնակից եմ մասնակցային ժողովրդավարությանը: Եթե բոյկոտը համատարած լինի, որևէ տեղ՝ Ազգային ժողովում կամ ավագանիում, կարելի է դիտարկել, բայց առանձին-առանձին դրանք հուզական խնդիրներ են ու, կարծում եմ, որ եթե, ի վերջո, «Բարև, Երևանը» վեց-յոթ հոգով մտնի ավագանի, ինքն իր ներկայությամբ ցույց կտա՝ ինչպես պետք է աշխատի ավագանին:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրել էր Սյունիքի արզպետ Սուրեն Խաչատրյանին:
168.am-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս եք վերաբերում ՀՀ կառավարության կազմի փոփոխությանը, արդյոք այն դրական ազդեցություն կունենա՞ կառավարության գործունեության վրա, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այդ փոփոխությունները «հայաստանյան իրականության» հետ կապ չունեն:
Ես միգուցե երիտասարդներից մեկն եմ, համեմատաբար, բայց ես ինձնից եմ սկսում ու ասում եմ՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան և մնացած բոլորը, մենք պետք է պատրատենք մեր Հանրապետությունը նոր սերնդի համար:
Սա մեկ հոգու պայքար չէ, ոչ էլ մի օրվա, սա ամբողջ պետության, ժողովրդի տևական պայքարն է, ու թող ինձ որևէ մեկի հետ չհամեմատեն՝ ոչ նախկին, ոչ ներկա, ոչ զինվորների հետ, որովհետև ես իրենցից չեմ, շարքային մարդ եմ: Ես իմ առաջարկը կատարել եմ, որ փետրվարի 18-ին անհավատալի թռիչք կատարած ժողովուրդը դա շարունակի: Կարող է իրար լավ չհասկացանք: