Համլետ Հարությունյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. Նա ո՞վ է, որ ես իմանամ՝ ո՞ւր է, ի՞նչ ա անում
«Միշտ էլ կուլմիանցիայից հետո անկման պրոցեսն է առաջանում՝ հետո վերականգնվում է»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Բոլորը հոգնել են՝ և՛ ընտրողները, և՛ ընտրվողները: Դրա համար կարճատև դադար պետք է լինի՝ գնացել են հանգստի: Ու նաև նախագահական ընտություններից հետո քաղաքական ընտրութուններում ընդդիմությունը անհաջող հանդես եկավ ու իրենց պետք է ժամանակ՝ վերլուծելու դրանք ու մշակելու նոր մարտավարություն: Դե հետո էլ հիմա արձակուրդ է գալիս, ամռանը քաղաքական կյանքը պասիվանում է: Իսկ աշնանը, կարծում եմ՝ կաշխուժանա»,- նշեց նա՝ շեշտելով, որ խոսքը վերաբերում է ընդդիմության ռազմավարության փոփոխությանը:
Դիմելով ընդդիմադիրներին՝ Հ. Հարությունյանը նկատեց. «Եթե ցանկացած գործ անում ես, հաջողություն չի բերում, պետք է փնտրես ճանապարհ: Ասեմ՝ ինչո՞ւ է պասիվ ընդդիմությունը. մի շարք պատճառներով: Միասնական ընդդիմություն, որպես այդպիսին, չկա՝ դա է պատճառը: Ընդդիմության ամենակարևորը միասնությունն է: Բայց այսօր նման քանի ընդդիմություն կա՞ միասնական: Երկրի համար էլ է լավ, եթե ունենք հզոր ընդդիմություն: Ցանկացած մարդ, եթե օպոնենտ չունենա, իր մոտ առաջանում է անձի կամ երևույթի վերաբերյալ վերապահում»:
Հարցին՝ հզոր ընդդիմություն ունենալու պարագայում չե՞ք վախենա, որ իշխանափոխություն կլինի, Համլետ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Ես ոչ մի բանից չեմ վախենում՝ հատկապես ընդդիմությունից: Ես էլ եմ ընդդիմություն եղել՝ ինձնից ո՞վ է վախեցել»:
168.am-ը հետաքրքրվեց, թե նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հանգստի՞ է գնացել, թե՞ նրա շարժումը մարել է, պատգմավորն ասաց. «Ամբողջ կյանքումս Րաֆֆի Հովհանիսյանով չեմ հետաքրքրվել, որովհետև ինքն էլ ինձնով չի հետաքրքրվել: Նա ո՞վ է, որ ես իմանամ ուր է, ի՞նչ ա անում: Րաֆֆի Հովհաննիսյանից ինքը չի գլուխ հանում, ես որտեղի՞ց գլուխ հանեմ՝ մի օր Աֆրիկա է, մի օր Ամերիկա է… մի օր էլ Ռուսաստան»: