Բացիլային տրամաբանությամբ ուզում եք ջերմություն ստեղծել: էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը որտեղի՞ց է: Զրոյի կարգավիճակով գալ, զրոյացնել ամբողջ իշխանության գործողությունները… լուրջ կլինե՞ք գոնե մի պահ: էդ որ էդքան խոսում, խոսում, խոսում եք` հլը մի հատ տեսեք որտեղի՞ց եք եկել ու ո՞ւր եք գնում:
Եթե թույն եք օգտագործում՝ մեղվի թույն օգտագործեք: Ի՞նչ է նշանակում՝ կառավարության անդամներին վանկարկելով ուզում եք ժողովրդին ցույց տալ. որ դուխդ այնքան մեծ է, որ կարող ես այս կամ այն ասե՞լ:
Քիչ առաջ Աժ-ն 76 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ կառավարության նոր ծրագիրը:
Էստոնացի գործընկերները հասարակ մահկանացուների նման ապրում են սովորական բնակարաններում և երթևեկում քաղաքային տրանսպորտով:
Բոլոր գործարանները երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին տրվել են առանձին մարդկանց: Տրվել՝ տրվել են: Ինձ է դիմել մի քաղաքացի` «Երազ» գործարանից` պահանջով, տալ իր 60.000 դրամ աշխատավարձը:
Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը հոժարակամ համաձայնել է չբարձրացնել գազի գինը: Հիմա ի՞նչ` դա շռայլության ժե՞ստ է, ի՞նչ է, որովհետև գործարքի տպավորություն է ստեղծվում: ժամանակակից աշխարհում ոչ մեկ ոչ մի բան հենց այնպես չի զիջում: Ստացվում է, որ գերտերության միջոցով ներքին խնդի՞ր եք լուծում:
Մենք չենք խառնվել ու չենք խառնվելու, չենք միջամտել ու չենք միջամտելու: Չկան անձնական հարաբերություններ պարոն Աճեմյանի հետ: Ես չեմ հասկանում ձեր մտադրությունն անընդհատ վարկաբեկել մեզ: Մենք այնքան մեղքեր ունենք… դրանցից խոսեք, բայց չեղած բանը մեզ վրա ինչո՞ւ եք բարդում…
Ստացում է՝ պետք է անել այն, ինչ ձեռք կտա` կոտլետի համար… ես եթե իմանամ էլ, որ կյանքում իմ կուսակցությունը չի անցնի, կասեմ՝ համամասնականը ճիշտ է: Պետք չէ մեզ նման միջոցներով հաղթել` պյուռոսյան հաղթանակ է:
Ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, իր հարևան Հրայր Թովմասյանին, կառավարության մյուս անդամներին` դո’ւք, որ ձեր թեկնածությունը դնեք ընտրությունների ժամանակ ու ձեզ չպատշապանի Հովիկ Աբրահամյանը, նախագահը, դատախազը, ոստիկանությունը՝ կհաղթե՞ք, ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ դուք կարտագաղթեք, տղերք:
Առավել ևս ընդդիմադիր քաղաքական գործընկերներին եմ դիմում` դուք եք տարանջել իշխանություն ընդդիմություն գիծը: Մենք մշտապես լռում, հարգում ենք, ուշադիր լսում ենք ձեր ելույթները, իսկ երբ ելույթ է ունենում իշխանական ներկայացուցիչներից մեկը` դուք սկսկում եք շուկայական քննարկումները, չգիտենք՝ ինչի եք վերածում դահլիճը:
Նկարը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, խանութից, կտրոնը կա: Բացի այդ՝ խնդրել են նկարը թողնել՝ համապատասխան ստուգում անցկացնելու համար, ինչը և արել եմ:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ ինքը էվոլյուցիոն զարգացման կողմնակից է քաղաքական դաշտում և դեմ է հեղափոխական ճանապարհին, որովհետև միջազգային փորձն, ըստ նրա, ցույց է տալիս, որ աղքատ երկրներում հեղափոխությունը բերում է տոտալ ոչնչացման:
«2013թ. հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 32.000 դրամից կդառնա 45.000 դրամ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ձեզ հանգիստ ձևով ասվում է` նայեք գազի վերջնական գինը, ներսահմանային բաղադրիչն այնքան է, որքան գազի գինը, ուղղորդելով մարդկանց սահմանային գազի գնին` խառնաշփոթ եք մտցնում: Եթե ՀՀ կառավարությունն ու Հանրապետական կուսակցությունը չխառնվեն գազի գնի գոյացմանը, գազի գինը կէժանանա:
Ես անձամբ կառավարության շենքում էի ու խնդրեցի պատիվիրակություն կազմել, ում ես կընդունեի, բայց դա տեղի չունեցավ, նրանք ուզում էին կազմակերպել քաղաքական ակցիա:
Ես հասկանում են, որ մեզնից պահանջում են ավելի տեսանելի բացահայտումներ, բայց երբեմն մենք տեսնում ենք պոպուլիզմ, ինչը, կարծում եմ, վտանգավոր է:
Ձեռքներս ծալած չենք նստել, գազի գների մատակարարման գները վերջին երեք տարիների ընթացքում չի բարձրացել:
Գյուղացիներից մեկն էլ ինձ հարցնում էր` կարող ա՞ մայիսի 5-ից հետո այդ կայանները Հանրապետական կուսակցության հրավառությանն են մասնակցել դրա համար կարկտահարությունը չեն կանխել:
Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների առաջարկված Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Պավլիկ Սագսյանը պահանջում էր հարց տալ, գոռում էր, ինչին հետևեց Րաֆֆի Հովհաննիյանի հորդորը՝ մի՛ բղավեք:
«Միայնակ չեմ կարող կրել այս ամենը իմ՝ թեկուզ լայն ուսերի վրա»,-Անի հյուրանոցում հավաքը եզրափակող իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անի հյուրանոցում, որտեղ այս պահին ընթանում է Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հավաքը, ելույթ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ:
«Եկեք միացեք ժողովրդի միասնականության պահանջին: Դրանից հետո որքան ուզում եք կարող եք պայքարել միմյանց դեմ»:
«Գործող իշխանությունը, ապօրինի, ժողովրդի ձայնը գողոցած, չի հանելու այս հինգ տարին»,- Անի հյուրանոցում հրավիրած հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Փետրվարի 18-ին ես ձեզ հետ միասին հասկացա, թե ով ով է, իսկ ապրիլի 9-ին մենք իմացանք, թե մնացածն ով են»:
Մեղավորը կառավարման ամբողջ համակարգն է` չընտրված իշխանություններով: Բանակում տեղի ունեցածը պարզապես երկրում տիրող իրավիճակի արտացոլանքն է:
«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիայի ներկայացուցիչ Էմելի դե Ֆորեսթն է՝ Only Teardrops երգով:
«Ադեկվատ քաղաքացու բողոք էր, սիմվոլիկ քայլ, թե՝ ես ձեզ կենդանի տղա եմ տվել, կենդանի տղա եմ ուզում, իսկ սպանվածը ձերն է, ձեր կառավարությանն է»:
«Մեղքը հաստատ Դուք եք: Ամբողջ Հայաստանը ճանաչում ա ձեր կերպարանքը ու ձեզ ասում ա՝ սրիկա. լավ կլիներ, որ կարմրեիք գոնե: Էդ էր պակաս, Վարդգես Գասպարիին ասում ա՝ մեղք ա…»:
«Գասպարյան սրիկա, Կարապետյան սրիկա, մարդասպանը իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնի, սրիկա: Դու ծեծել, խոշտանգել ես Վիրաբյանին… սրիկա, Կարապետյան տականք, խուլիգան, լակոտ»: