Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն գործերը, որոնք ստացել է Վերահսկիչ պալատից, որևէ խոսք չկա 700 միլիարդի կամ 70 միլիարդի մասին: Խոսքը գնում է ընդամենը 200-300 միլիոնի մասին, որը պետք է քննարկվի և ապացուցվի` չարաշահումներ կա՞ն, թե՞ չկան: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ 700 միլիարդի մասին խոսք չկա: Վերցրեք ու նայեք՝ նախագահն ի՞նչ է ասել:
Նա կոչ արեց որոշումները կայացնել սոցիալական իրականությունը հաշվի առնելով՝ չստիպելով դատարաններին կուրորեն հետևել օրենքներին, քանի որ օրենքները, նրա խոսքով, չեն կարող դիտարկել կիրառման բոլոր ոլորտները: Բուքիքիոյի խոսքով՝ ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արձագանքել բոլոր խնդիրներին:
Ի պատասխան հարցին, թե իշխող մեծամասնությունը ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության ժամանակ իրեն ճի՞շտ է պահել՝ քննադատելով կառավարության գործունեությունը, ՀՀԿ խոսնակը նշեց. «Ճիշտ կամ սխալ պահելը քաղաքական կատեգորիա չէ: Մեծամասնությունն ինչպես է իրեն պահել, ինչպես չի պահել՝ ներկուսակցական խնդիր է, կոռեկտ չեմ համարում մինչև կուսակցության ներսում քննարկելն այս հարցը ձեզ հետ քննարկել: Ինչպես որոշվի՝ այնպես էլ կլինի»:
Եթե-ներով չեմ ուզում պատասխանել: Եթե իրավական պետություն ենք, բոլորը հավասար են իավունքի առջև, եթե մեկը հանցագործություն է կատարել՝ պետք է պատասխանատվության ենթարկվի:
Ես մեկ անգամ առիթ ունեցել եմ ասելու՝ հարգարժան պարոն վարչապետը դիմել է դատական ատյաններին, հարցը գտնվում է իրավական տիրույթում և ես մեկնաբանելու բան չունեմ, դատարանը կորոշի, բայց ես հավատում եմ պարոն վարչապետին:
Հարցին` չե՞ք հավատում Կիպրոսի դատախազի հայտարարությանը, ՍԴ նախագահն արձագանքել է. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես. ինչպե՞ս կարող եմ չհավատալ»
Ազգային ժողովում մեկնարկել է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովը
Քաղաքական գործիչները, չեմ կարծում, թե բարոյական իրավունք ունեն հայտնելու՝ ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ի ներսում: Մենք միաձույլ ենք, միակուռ ենք, ներքին տարաձայնություններ գոյություն չունեն մեզանում:
Նախագահի բարձր տոնայնությունը պարզապես կապված է մի բանի հետ, որ Իշխան Զաքարյանը խոսում է մի երևույթի մասին, որը դեռևս չի ուսումնասիրվել, կամ ԱԺ-ի կողմից հանձնարարություն չի ունեցել: Այդ դեպքում, իհարկե, կարող էր առաջանալ վրդովմունք, բայց սա չի նշանակում, որ որևէ մեկը չի պաշտպանում ՎՊ-ին՝ օրենքով սահմանված իր լիազորությունները կատարելու հարցում: Նման դեպքում մենք ՎՊ-ի կողքին ենք, բայց երբ կատարվում են գործողություններ, որոնք օրենսդրորեն վերապահված չեն, պետք է հստակ ասել այդ մասին:
Համակարգի պահպանման համար նրանք պարզապես նման քայլեր են իրականացնում: Բայց իշխանության գործունեության հարցում պետությունն է վտանգվում: Մարդիկ այլևս չեն ոգևորվում` չկա նման բան, որ արթնանան ու ոգևորված աշխատանքի գնան:
Այնպես չէ, որ Իշխան Զաքարյանն ինքնագործունեությամբ է զբաղվել: Գուցե ինչ-որ բան այն չի արել, ինչ նախօրոք ասել է նախագահը, բայց այն, որ առանց նրա գիտության բյուջեն շատ չէր քրքրի. ակնհայտ է` երևի շեղվել է գծից»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության կեցվածքին, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ամառային նստաշրջանը սկսվեց հակահայկական քարոզչությամբ՝ շրջանառության մեջ դնելով մի փաստաթուղթ, ըստ որի՝ իբրև թե Հայաստանն ագրեսոր է:
Զարուհի Փոստանջյանը չբացառեց, որ գործը կարող է և փակուղի մտնել՝ հաշվի առնելով այն, որ ամեն ինչ մեկ անձի կողմից է լուծվում:
Մեր երկրի մասին պետք է մտահոգ լինեն ու դրանց լուծումներ տան գործող իշխանությունները, ու Ռուսաստանն այստեղ կապ չունի: Երբեք պետք չէ բարեկամ փնտրել, եթե դու քո երկրում քո ժողովրդի բարեկամը չես:
Բորդյուժան հայտարարեց նաև, որ զենքի վաճառքը բիզնես դիտարկելուց բացի, Հայաստանի սահմաններն, անկախ ամեն ինչից, Ռուսաստանը պաշտպանում է: Այս համագործակցությունն արդեն քիչ չէ, որ մենք մեզ ապահով զգանք:
Ինձ անվտանգության ապահովման համար աշխատակիցներ հատկացրել են պետության նախաձեռնությանբ: Բոլորդ էլ գիտեք, որ հիմնական պատվիրատուն դեռ բացահատված չէ, միջնորդ պատվիարտուն էլ ասում է, թե ինքը չէ: Ուրեմն` նշանակում է, որ նա ով նախաձեռնել էր սա, դեռ գործում է:
Ռուսաստանը 500 դոլար գումար է հատկացրել Ադրբեջանին՝ ամեն մի հայաստանցուն սպանելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը՝
Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց նաև, որ եթե Տիգրան Սարգսյանը գիշերը «գլուխը բարձին է դնում», պետք է իրեն հարց տա` համահո՞ւնչ է ապրում իր խղճի հետ. «Չէ՞ որ այս ամենը մի օր վերջանալու է: Չէ՞ որ մի օր այդ նույն դագանակը նրա գլխին է կախվելու»:
Ընտրական համակարգը Հայաստանում չի գործում, ընտրություններով Հայաստանում հարցեր չես լուծի, որովհետև արդար չեն կայանում, նույնն էլ վերաբերում է հանրաքվեին: Հանրաքվեն այն մեխանիզմն է… թվում է, թե շատ հեշտ է գցել ժողովրդի վրա, ասել` թող ժողովուրդը որոշի:
Սերժ Սարգսյանի գործն է երբ հանդես գալ և երբ չգալ ուղերձով: Բայց շատ լավ կլինի, որ հրապարակային քաղաքանության շրջանակներում հանդես գա ու ասի, որ պայքարում ենք էս-էս-էս երևույթների դեմ, հասել ենք էս-էս-էս արդյունքներին: Սա պայքարին մեծ ուժ կտա:
Գուրգեն Եղիազարյանի որոշմանը և՛ քաղաքական իրավիճակը կարող էր նպաստել, և՛ Տիգրան Սարգսյանի ակնհայտ վարկաբեկված կերպարը, որը մնացած իր բոլոր հանցագործությունների հետ միասին՝ հանցավոր է նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի ոչնչացման մեջ, ինչը Տ. Սարգսյանին թեև լիարժեք չի հաջողվել, բայց վերջինս շարունակում է ընդդիմության ոչնչացման մեջ իր դերակատարությունն ունենալ: Չեմ բացառում, որ մի օր իր ձեռքը կբռնեն ու կասեն՝ բավական է: Չգիտեմ՝ ով կբռնի, ինչպես, բայց ես լավատես եմ:
Սեփական երկրից դուրս մեղավոր փնտրելն ապաշնորհ մարդու գործ է: Կարող ես, այնպես արա, որ բոլորը լինեն քո համախոհները, աջակիցները: Մեղքը, մեղավորությունը թույլ, ոչ լեգիտիմ, ոչ գրագետ իշխանությունն է փնտրում:
«ՍԴՀԿ-ն՝ որպես կառույց, դե յուրե չկա: Դրա համար ես որոշում եմ կայացրել՝ դուրս գալ կուսակցությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասել է նա
Սրանք ծանր հանցանքներ են. եթե վարչապետը գումար ունի, դրանք ձեռնարկության մեջ է ներդրել օֆշորային գոտում, ուրեմն որտեղի՞ց իրեն այդ գումարները, ուրեմն՝ նա զարտուղի ճանապարհներով է այդ գումարները վաստակել, որոնք հիմա օֆշորում է թաքցնում:
Հիմա ասում են՝ 20 տոկոսը մեզ որևէ բան չէր տալիս, բավարար չէր, որ որոշումների վրա ազդեցություն ունենայինք, բայց գոնե մեր 20 տոկոսն էր: Լավ՝ 100 տոկոսը տվեցինք, բա հետո ի՞նչ ենք անելու: Հիմա խոսում են, թե 5 տարի գազը չի թանկանա, բա 6 տարի հետո ի՞նչ ենք անելու: Ես վստահ չեմ 5 տարվա համար, որովհետև պայմանագիրը մեկ տարվա համար է կնքված: Տասը տարի հետ ի՞նչ է լինելու:
Վարչապետը և Սրբազանը, որքան տեղյակ եմ՝ ևս հարաբերություններ ունեն՝ վարչապետի երեխաների քավորն է նա: Կառուցվել է շղթա, որոնք առնչություններ ունեն: Նույնիսկ այս իրավիճակում, երբ որևէ մեկը դատավոր լինել չի կարող, պարզություն չկա, կարծում եմ՝ եկեղեցին, կաթողիկոսը, իր հստակ դիրքորոշումն այս հարցում պետք է արտահայտի, որ Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը, կաթողիկոսը որոշումով պետք է կողքի քաշվի:
Թվում է, թե քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են՝ խորհրդարանն արձակուրդում է, ամառային անդորր է, հետընտրական ցիկլն ավարտվել ու քաղաքական հիմնական ուժերը դադարի մեջ են, բայց մյուս կողմից՝ երբեք այսքան ներքին մեծ լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել
Օրերս GALLUP International Association-ի անցկացրած հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական մաքսային միությանն անդամակցելուն:
Եվրասիական միությունը ես դիտարկում եմ՝ որպես Եվրասիական ինտեգրացիոն նախագիծ: Մեր մասնակցությունն այս նախագծում կարևորվում է դրանում ընդգրկված համարյա բոլոր պետությունների հետ:
ՀԱԿ դաշինքի հանդիպումներին հիմա մշտապես մասնակցում են չորս` Կանաչների, «Ժողովրդավարական Հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, իսկ ՀԺԿ-ն, «Ազատություն», «Հայոց Հայրենիք» կուսակցություններն առայժմ չեն մասնակցում հավաքներին` «ոտքները կախ են գցում», թեպետ, Պետրոս Մակեյանի խոսքով, իրենց համաձայնությունը տվել են: «Մենք ակտիվ քննարկումներ ենք տանում: