
«Մեր ազգը նենց է՝ մի բան չիմանանք՝ կմեռնենք»

Հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ արտգործնախարարության բացատրությունը բոլորին հերիք է, դրանից ավել ինֆորմացիային տիրապետել չեմ կարող: Ես գտնում եմ, որ հաճախ մեկը լինում է, որ չի մասնակցում: Բա նախագահը մեր ազգային տոնը հո չի՞ թողնի, գնա Բիշքեկ: Արտաքին քաղաքականությունը ենթադրում է գաղտնիություն, իսկ մեր ազգը նենց է՝ մի բան չիմանանք՝ կմեռնենք: Ամբողջ աշխարհում էլ արտաքին քաղաքականությունը համարվում է ամենագաղտնի բնագավառներից մեկը: Ես չեմ ժխտում, որ նախագահը չի գնացել՝ Անկախության տոնին մասնակցելու համար, բայց ես իրավասու չեմ ու չգիտեմ՝ ինչի հետ է կապված նրա չմեկնելը»: