«Րաֆֆիին, Լևոնին, Գագիկին, Հրանտին, Ժիրայրին, մնացած բոլորին ճանապարհը ցույց տվեք: Ցույց տվեք՝ ո՞րն է ժողովրդի միացման ճանապարհը: Ես այս խաղը, եթե կուսակցական է՝ չեմ խաղալու, իսկ եթե ժողովրդական պահանջ է՝ կլինեմ: Ով կանգառից դուրս եկավ, առանձին կանգառ ունեցավ՝ դուրս եկավ, իսկ ով ուզում է վերադառնալ՝ թող վերադառնա»:
Ինձ պետք չէ ոչ մի աթոռ, ոչ մի նախագահություն: Ես չեմ զիջի: Բայց հինգ տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն, և չեմ ասի, որտեղ չկա Սերժ Սարգսյան կամ ուրիշներ: Թող բոլորը լինեն, բայց մեր պարտականությունն է կերտել այս նոր սերունդը, որը ապրիլի ինին փախուստ չտվեց սուլելով Հյուսիսային պողոտայով:
Իսկ մայիս հինգին՝ որպես այդ պայքարի շարունակություն՝ իշխանություն ենք, թե ընդդիմություն, հերոս, թե շարքային, պարտվեցինք մնացած բոլորս: Այս հաղթանակի օրը չխտացնեմ գույները, բայց բոլորս՝ ինձնից սկսած, գտնվում ենք պարտության մեջ: Դա վերաբերում է Սերժ Սարգսյանին, անուններով չէի խոսի, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր- Պետրոսյանին, մնացած բոլորիս է վերաբերում:
Էդ 7 տոկոս տնտեսական աճը թող տան իրենց գլխներին: Դուրս եկեք մարդկանց հարցրեք` իրենց կենցաղի մեջ գոնե մի դրական էլեմենտ ավելացե՞լ է, թե՞ ոչ:
«Ազնիվ չեք, է: Ի՞նչն է թանկ: Մի լավ բան ենք անում, փորձում եք սևացնել: Եկեք՝ միասին գնանք, կտեսնեք: Գոնե վերանորոգումը հավանո՞ւմ եք, մաքուր է, չէ՞: Մնում է գների հարցը, հա՞: Ես խոստանում եմ անձամբ վերահսկել՝ ինչ գներ են դրել»:
Իշխանությունները, բնականաբար, շատ գոհ են: Ինչի համար նախատեսված է այս համակարգը՝ այդ նախարարները լուծում են այդ խնդիրները:
«Նախարարների փոփոխության մասին անիմաստ եմ համարում խոսել: Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
«Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները զգալի չեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը՝ միաժամանակ ընդգծելով, թե շտապում գնահատականներ հնչեցնել նոր կառավարության գործունեության արդյունավետության մասին:
Մենք տարօրինակություն տեսել ենք նրանից, որ 7 տոկոսանոց տնտեսական աճի արդյունքում մարդիկ սկսում են ապրել ավելի վատ, գները բարձրանում են, ծառայություններն ու սպասարկումը թանկանում է, ՀՀ բնակիչները լքում են երկիրը, տնտեսական աճի բարձրացումն էլ շոշափելի արդյունք չի ապահովում: Ամենամեծ տարօրինակությունը սա է:
Նախարարի կարծիքով՝ իր աշխատանքի գնահատականը կարող է տալ իր վերադասը, այն կոլեկտիվը, որտեղ ինքը աշխատում է, այն հասարակությունը, որտեղ իր գերատեչությունը ծառայություն է իրականացնում:
«Ես ազգային ժողովում ոչ մի «գողական» պատգամավոր չեմ տեսել: Բոլորն էլ խորհրդարանական են»:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մոտեցավ մի կին ու խնդրեց իր դստեր վերջին զանգի համար գումար հատկացնել:
«Ժողովուրդը, ընտրողները հնարավորություն է տվել, որ նախագահը վարչապետին նշանակի: Այսինքն ՀՀԿ-ն ստացավ քվե, մեծամասնություն, որով իրավասու է նշանակել վարչապետին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Այդ մասին դուք կարող եք մամուլում ծանոթանալ իմ մեկնաբանությանը»: Դիտարկմանը, թե այն քննվում է ՀՔԾ կողմից, Տարոն Մարգարյանն ասաց. «Դա ինձ չի անհանգստացնում, ինչ ունեի՝ հստակ իմ հայտարարագրի մեջ գրել էի: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր ունեն՝ չեն գրում»:
Առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակված Դերենիկ Դումանյանը քիչ առաջ՝ ի պատասխան 168.am-ի հարցին՝ ինչո՞ւ չփոխեցին Ձեզ՝ գո՞հ էին Ձեր աշխատանքից, թե՞ այլ թեկնածու չկար, ժպտալով ասաց. «Այդ հարցերն ուղղե՛ք այն մարդկանց, որոնք իրավասու են»: Մեր դիտարկմանը, թե արդյոք Դուք իրավասու չե՞ք պատասխանել մեր հարցին, Դ. Դումանյանն ասաց. «Իհարկե՝ ո՛չ: Ես իմ ենթակայությամբ բոլոր աշխատողների նշանակելու, ազատելու […]
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀ վարչապետի առաջարկությամբ ԳՄ ու խորհրդի միաձայն որոշմամբ առաջարկվեց կառավարության կառուցվածքում փոփոխություններ իրականացնել ու աշխատակազմի ղեկավարին օժտել նաև նախարարի ֆունկցիայով:
Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս պահին տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ նիստը:
Հարցին, թե ո՞ր ոլորտում կա «ավելի լավ կադր», ո՞ր ոլորտում եք սպասում նախարարի փոփոխության, Մ. Բադեյանը պատասխանեց, թե չի կարող «կանխագուշակել», բայց շեշտեց, որ բոլոր նախարարություններն էլ ունեն ավելի լավ կադրեր, պարզապես պետք է հաշվի առնել՝ վարչապետը կամ նախագահը գտե՞լ են իրենց, թե՞ ոչ:
Լրագրողների դիտարկմանը, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում «ձուկ» մականունով թաղային հեղինակությունը փորձում էր համոզել իրեն, որ ինքը «ձուկն ա», տվյալ թաղի «ավտարիտետն» ու ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես ինքը կցանկանա, Մանվել Բադեյանն այսպես արձագանքեց. «Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի: Բայց քո վրա չտարածվեց, չէ՞, իր վլաստը»:
Նախ պետք է լինել ընդդիմություն, հետո խոսել ընդդիմության միավորման մասին: Իշխանությունը՝ ի դեմս ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ստացել է իր ձայները նույն մեթոդներով, բայց ոչ նրա համար, որ ունեին լավ ծրագիր:
Պարտվող կուսակցությունները, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, փորձում են բացատրել իրենց պարտությունը` նվաստացնելով սեփական ժողովրդին
Իրենք որոշել են հիմա պայքարել, ազատ են՝ թող պայքարեն: Ես իրենց միանալու խնդիր չունեմ: Երկու անգամ ես այդ թաղամասում կռիվ եմ տվել՝ միայնակ ու իմ թիմակիցների հետ: Ինչո՞ւ հենց հիմա հիշեցին, որ Տարոնի դեմ պետք է պայքարեն:
Ահարոն Ադիբեկյանը շատ վտանգավոր հայտարաևություն է արել, որովհետև ինքը նախ պետք է երիտասարդ կնոջ հոգեվիճակը զգա, որ հասկանա՝ ում հանդեպ են սիմպատիա զգում նրանք:
ԲՀԿ-ն տեղամասից ներս վարում էր ընդդիմադիր կեցվածք, իսկ տեղամասից դուրս՝ իշխանական: Այո, ընտրատեղամասից դուրս մենք չկարողացանք ազդել խախտումների վերացմանը, իսկ դրան գումարվեց նաև մեր անվանափոխությունը, շփոթը, ինչ-որ տեղ նաև հիասթափությունը:
«Ինձ թվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ոչ այնքան առիթ ունեն միմյանց շնորհավերելու, որքան հասարակությունից ներողություն խնդրելու, որ ավելի լավ ընտրություններ չեն կազմակերպել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Մենք ոչ միայն ավելին էինք սպասում, այլև, ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հույս ունեինք, որ կեղծարարության մեքենան այդքան արդյունավետ չի աշխատի: Հակված չեմ որևէ էական գնահատական տալ ԿԸՀ-ի արդյունքների վերաբերյալ, որովհետև իրական պատկերը չերևաց»
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունները, պատասխանեց` «շատ լավ»:
Հարցին՝ ի՞նչ խախտումներ են եղել և ո՞ր կուսակցությունների կողմից են դրանք արվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Հիմնականում դրանք եղել են այն խախտումները, որոնք զետեղված են եղել լրատվամիջոցներում՝ սկսած կրկնակի քվեարկությունների դեպքերից մինչև կուտակումներ և վերջացրած ճնշում գործադրելով ՀՀԿ հանձնաժողովի նախագահի վրա»:
Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, որոնց մասին բարձրաձայնում են այլ քաղաքական ուժերը, ապա Հրանուշ Հակոբյանն ասաց. «Թող դրանով զբաղվեն համապատասխան մարմինները»:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, նա պատասխանեց. «Ինչպես միշտ՝ մեր կուսակցությունը այս ընտրություններում ևս, կարծում եմ՝ հաղթել է»: Նա նաև հայտարարեց. «ՀՀԿ-ն երբեք կեղծիքներ չի արել, հզոր ուժ է ու կեղծիքների չի դիմում: Կեղծիքների դիմում են թույլերը»: