
«Ինչո՞ւ է գազի գինը թանկանում հենց հիմա». ԵԽԽՎ պատգամավորը՝ Էդվարդ Նալբանդյանին

ԵԽԽՎ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի նիստին ներկա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին:
ԵԽԽՎ պատգամավոր Անդրեաս Հերկելը ՀՀ արտգործնախարարից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Հայաստանում գազի գինը թանկանում հենց հիմա: «Որո՞նք են լինելու դրա հետևանքնեը, արդյոք քաղաքական կոնտեքստում տնտեսական հարցե՞ր եք փորձում լուծել»,- հարցրեցին նախարարին: Վերջինս էլ պատասխանեց թե հարցը Հայաստան –Ռուսաստան հարաբերությունների տիրույթում է ու համոզմունք հայտնեց. «Ես համոզված եմ, որ մենք որոշում կընդունենք: Մենք ստատեգիական դաշնակիցներ ենք, ու համոզված եմ, որ կգտնենք հարցի լուծումը»: