Երկրապահը էս պետությանն ա: Դա ոչ իմ հոր սեփականությունն ա, ոչ էլ… Սա էս երկրին ա, դրա համար եկեք… ստեղ եսիմինչ բարդություններ չկա… Հելնում են փողոց, վատ են, նույն էլ մի տաս օր առաջ տեսա` ոնց են երեխեն ու մայրը գնում ՀՀ-ից, կարկուտն էլ ժողովրդին ջարդում ու ավիրում ա, բերել-խառնում ենք իրար: Ստեղ մի պարզ խնդիր կա, ինչ կա էս երկրում՝ շարժվող ու անշարժ, ՀՀ-ին ա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ-ում քննարկվող «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի վերաբերյալ հարց հնչեցրեց:
Եթե նրանց սոցիալական վիճակը չի բարելավելու այս նախաձեռնությամբ, ապա ո՞րն է այս մղումը, որ ազատամարտիկի հոգեվիճակի վերաբերյալ նման նախաձեռնություն կատարեք: Եվ ևս մեկ հարց` կարգավիճակը վերաբերվելու է նաև նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախի պատերազմում, բայց Հայատսնաի քաղաքացիներ չե՞ն հանդիսանում:
«Տարիներ են անցել, բայց «երկրապահ» հասկացության տակ ձևակերպել, որ «երկրապահը արժեհամակարգ է», չեմ կարծում, թե տեղին է»,- նկատեց Աղվան Վարդանյանը, ապա անդրադարձավ նաև օրինագծի այն դրույթին, թե՝ «երկրապահ-կմավորական» հասկացության մեջ ներառվելու են 1989-ից մարտական գործողություններին մասնակցած անձինք:
Զեկուցող Սամվել Ֆարմանյանի խոսքով` մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում ՀՀ սահմանների պաշտպանության մարտերին` ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր իրականացրել են ռազմական գործողությունների գոտու սպասարկում:
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությունը քննարկելու ժամանակ ասել է, թե իրենց արձանագրած խախտումները ՀՀ գլխավոր դատախազին չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից:
Ես Հրայր Թովմասյանին երկու անգամ հրավիրել եմ, ասել եմ` կա պրոբլեմ, ինքն էլ ասել է, թե իր օրոք դա չի կատարվել, որ ինքը կապ չունի` ավելին` ԾԻԳ-ի հետ էլ կապ չունի: Բայց ՎՊ մասնագետները ասում են, որ մեկը էժան է գնվել, մյուսը՝ թանկ, բայց էժան-թանկ գումարում-հանում ենք՝ 200 մլն ավել գումար եք տարել: Սա է մեր ասածը»:
Մոռանում եք, որ նման գնահատականներ տալով, խոսում եք այն քաղաքացիների մասին, ովքեր առավոտյան 9-ին գալիս են աշխատանքի ու բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը:
Իմ զարմանքը զարմացնում է շատերին: Բայց ես զարմանում եմ, որովհետև նման պայմանավորվածություն մենք չունենք: Դրա համար ենք խոսում ու քննադատում: Մենք էլ ակնկալում ենք, որ չարաշահումներով ու յուրացումներով զբաղվող մարդիկ, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Այդ չարաբաստիկ մալուխի մասին նույնիսկ վարսավիրս է խոսում: Ասում են՝ մալուխը 10 անգամ ավելի գնով եք գնել, այն դեպքում, երբ իրականում մալուխի մրցույթ չի եղել:
Վստահ եմ՝ պատասխանը բացասական է: Ավելի մեծ ցուցակներ կան, ավելի մեծ խախտումներ, ավելի մեծ ձկների խախտումներով ցուցակներ կան: Արդյո՞ք պետք էր մասսայականացնել, էմոցիաներ զարգացնել այս հանցագործությունների դեմն առնելու համար: Երեք րոպեն էլ բավարար էր, որ Սերժ Սարգսյանը գործեր բացի:
Պետք չեն ավելորդ սեթևեթանքներ, պետք չեն դիվանագիտական խուճուճ ձևակեպումներ, բայց այնպես է ստացվում, որ երբ ընդդիմության ներկայացուցիչներն են ավելի մեղմ գնահատականներ տալիս երևույթներին, հայտնվում են մարդիկ, ովքեր նմանեցնում են նրան մայրուղի դուրս եկած ավտոմեքենա կանգնեցնող կնոջ վարքագծին: :
Ես անկողծորեն չեմ ուզում հավատալ, որ ՎՊ նախագահն ասել է նման բան: Մենք կարող ենք չվստահել տարբեր մարդկանց, բայց ուզել-չուզելով չէ չվստահել իրավապահ մարմիններին: Չնայած Իշխան Զաքարյանն իր հարցազրույցներից մեկում ժխտել է այս հայտարարությունը, բայց ուզում եմ շեշտել, որ անվստահության մթնոլորտում լուծումներ չեն գտնվում:
«Հովիկ Աբրահամյանը, ով ռուսական ու հայկական լրատվամիջոցների համաձայն, դարձել է խոշորագույն սեփականատերերից մեկը, փնտրում-փնտրում ու այդպես էլ չի գտնում, թե ովքե՞ր են թալանում հայրենիքը»,-
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համար անընդունելի է այն, որ «ուտելու, խժռելու, թալանելու» համար որևէ մեկը պատասխան չտա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հարց էր ուղել հարակից զեկուցող փոխվարչապետ Արմեն Գևորգյանին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրելով պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Պատգամավորն այս մասին խոսեց նաև իր ելույթում՝ ասելով.
Ջհանգիրյանը նշեց, որ համատարած այս «թալանի» պայմաններում իր համար անհասկանալի է իրավապահ մարմինների, ՀՔԾ-ի, ՀՀ գլխավոր դատախազության «անտարբեր» վերաբերմունքը: Նրա խոսքով՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ այս հաշվետվությունը քննարկելիս խոստովանել է, թե վերջին երկու տարիներին իրենց ուսումնասիրությունների արդյունքները դատախազությանը չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից:
Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընթերցեց ՎՊ հաշվետվության մեջ ընդգրկված հողային չարաշահումների մասին գրառումը, ապա նկատեց, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չարաշահումներ է իրականացրել. տեղի են ունեցել փակ, ոչ օրինական աճուրդներ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ով խորհրդարանում Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. տարեկան հաշվետվության հարակից զեկուցմամբ էր հանդես գալիս, մի քանի հարց ուղղեց:
«Սերժ Սարգսյանն ասել էր` պետք է «մեծերի գլխից բռնել»: Իսկ դուք ասում եք` Վայոց ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել են»,- նշել է ՀԱԿ պատգամավորը
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը մտահոգված հարցրել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ ինչպե՞ս անել, որ մարդ ուզենա փող գողանալ, բայց չկարողանա
Չբացառելով, որ եղել են լուրջ չարաշհումներ, փոշիացումներ, չնայած՝ նշեցիք, որ դրանք լայնածավալ չեն եղել, պատրաստակամություն հայտնեցիք, որ կոռումպացված պաշտոնյաները, ովքեր իրականացրել են այդ չարաշահումները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Կառավարությունը ունի՞ ՎՊ 2011-ի տարեկան հաշվետվության ու 2012-ի հաշվետվության համեմատականը:
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ շեշտել է՝ իրենք չեն կարող համաձայնել, որ Կառավարության բյուջեի կատարման ընթացքում «լայնածավալ փոշացում» է կատարվում
Եթե հնարավոր չէ ուղղվել, ուրեմն պետք է զբաղվել ինքնաքննադատությամբ
Ըստ Գ. Իսագուլյանի՝ Հայաստանն այսօր սոցիալ-տնտեսական քաղաքական մի իրավիճակում է գտնվում, որից դուրս գալու երկու ճանապարհ կա` հեղափոխություն վերևից և հեղափոխություն ներքևից
«Վարչապետի բացատրությունն ինձ համար անընդունելի է: Արտագաղթի պատճառն իշխանության վարած քաղաքականությունն է»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը: Վերջինս նշեց նաև, որ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության` մոտ բավարարին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասում է, որ որ դաշտը մոնոպոլիզացնելու խնդիր իրենք չունեն
«Եթե ՀՀ-ն պետության մասշտաբով այս փոքրիկ խնդիրը շատ արագ լուծել ի վիճակի չէ, ապացույցները դնել սեղանին ու մեղավորներին պատժել ի զորու չէ, նշանակում է` մենք վաղուց պետություն չենք` նախագահն էլ ֆիկտիվ է, վարչապետն էլ, ԱԺ-ն էլ»:
Hetq.am առցանց լրատվամիջոցի՝ «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր Դատախազություն, որն էլ իր հերթին՝ գործն ուղարկել է ՀՀ ոստիկանություն: Հիշեցնենք, որ լրատվամիջոցը ծավալուն հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության երեք բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, Արարատյան […]