«Մենք կտեսնենք՝ ինչ տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններին: Մենք հույս ունենք, որ ընդդիմությունը խաղաղ կպայքարի, հույս ունենք, որ իշխող կուսակցությունը և բոլոր կուսակցությունները կխուսափեն ընտրակաշառքներից և վարչական ռեսուրսների չարաշահումից»,- ասում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը
Հայաստանը մինչ օրս չի կարողանում ապահովել հեմոֆիլիայով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի քանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը (հեմոֆիլիան արյան ժառանգական հիվանդություն է):
Երևանի քաղաքապետարանին կից Էկոլոգիական հանձնաժողովը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս փոխի մոտեցումը հանձնաժողովի նկատմամբ:
Ես կարծում եմ, որ Երևանի մերձակա տարածքում հանքարդյունաբերությունը, կանաչ գոտիների նման, քաղցի պարագայում շատ լուրջ խնդիրների առաջ կարող է մեզ կանգնեցնել:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը հարց ուղղեց հանդիպմանը ներկա կուսակացությունների ներկայացուցիչներին՝ Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ: Սակայն այս հարցին ներկա կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մեկը գրեթե չանդրադարձավ:
«Տեղից ո՞վ ռիսկ կենե զորամասի պետին ասի՝ զարթնի՛, էսպես խնդիր կա, գիշեր է, որպեսզի էրեխին սոնոգրաֆիա էնեն: Արել են, ժամը 11-ին են արել: Էլ ո՞ւմ է պետք: Էրեխես արդեն մահանում էր: Ժամերը, րոպեները մարդու կյանքի խնդիր են լուծում»:
Դատարանում հրապարակվեց մահացած Հայկ Խաչատրյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:
անկում ներառված էին Ռուբեն Հայրապետյանը, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանը, ռեստորանային համալիրի մի շարք մատուցողներ, բժիշկներ, որոնք առնչվել են Վահե Ավետյանի հետ:
«Քանի որ մութ էր, չէր երևում, գնացի իրենց ուղղությամբ: Ավտոկայանատեղիում մոտեցա Արմանին՝ Խաչատրյան, հարցրեցի՝ ի՞նչ է եղել: Ասեց՝ ոչ մի էական բան չկա, ինչ-որ խմած հաճախորդներ էին: Տենց հետ էինք գալիս տղերքով, Նորոյին հարցրեցի՝ ապ, ի՞նչ էր եղել, Նոր: Ասեց՝ հավայի, հետո կխոսանք: Եկա ռեստորանի մուտքի մոտ, Զոհրաբյան Հրաչին տեսանք»:
Իր նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ դատաքննության ընթացքում ասաց, որ աշխատում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում որպես անվտանգության աշխատակից:
Ամբաստանյալը նշեց, որ ինքն ուղղակի զարացած է. տուժողներից ոմանք չեն ուզում ճիշտն ասել. «Ես փորձել եմ հադարտեցնեմ»: Նա նշեց, որ վեճը շատ կարճ է տվել՝ 30-40 վայրկյան: Տուժողները, ըստ նրա, «ֆիլմեր են նկարում», երբ ասում են, որ վեճը երկար է տևել:
«Բենզին են օգտագործում, որովհետև այն էժան է, իսկ գյումրեցին աղքատ է, սոցիալապես շատ ավելի վատ վիճակում է, քան երևանցին, որովհետև իրենք շատ ավելի գործազուրկ են, շատ ավելի փող չունեն»:
Շրջակա միջավայրին, անտառին վնաս չի հասցվել, ընդամենը այրվել է խոտածածկ տարածք: Միայն ղամիշ է վառվել
Այսօր կեսօրին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է Ր. Հովհաննիսյանին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել այնտեղ:
Բագրատյանի նախագիծը բերում է այնպիսի լուծման, որի պարագայում այդ պոտենցիալը կօգտագործվի ի շահ մեր երկրի:
Հայաստանի մարզերում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող խնդիրները երկուսն են՝ միոմաներ ու սեռավարակներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը: «Հայաստանում ամեն երկրորդ կին որևէ բորբոքային պրոցես կամ ինֆեկցիա ունի»,- ասաց նա:
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ճանաչված անձինք դիմել են նարկոլոգիական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:
Թմրամիջոցների տարածմամբ զբաղվում է աշխարհում 7 խոշորագույն հանցավոր խումբ. «Ամենամեծ և հզոր խումբը ռուսականն է, որը բաղկացած է 110 խմբավորումներից, որից 3-ը հայկական են»: Այս մասին այսօր նշել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանը Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի տնօրենին՝ Փայլակ Յայլոյանին, խիստ նկատողություն էր հայտարարել: Պատճառը մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելն է:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ Մհեր Բիշարյանը նշանակվել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Հայաստանի քաղաքներում մթնոլորտային օդն աղտոտող հիմնական նյութերը 3-ն են` օզոնը, ազոտի երկօքսիդը և փոշին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտաարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանը:
«Նորք» ինֆեկցիոն կլինիական հիվանդանոցում վերջին օրերի ընթացում սուր շնչառական վարակներով հիվանդներ չեն ընդունվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Էդուարդ Զարդարյանը:
«Ես այդ հարցին պատասխանել եմ՝ ըստ իմ տրամաբանության, իսկ ըստ իմ տրամաբանության՝ եթե ռեստորանը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, ես էլ այնտեղի անվտանգության աշխատակիցն եմ, ես Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը չեմ»
Արդեն տեղեկացրել էինք, որ «Հարսնաքարի« գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի համար դատարանը շտապօգնություն էր կանչել: Մեղադրյալը դժգհոհում էր գլխապտույտից ու սրտխառնոցից:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Հարսնաքարի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս հրաժարվեց ցուցմունքներ տալ։
«Գլոբալ Գոլդ Մայնինգի» հաղորդագրության համաձայն, ընկերության գործունեության վերաբերյալ պարզ և անհերքելի փաստերը նենգափոխում են` իրականությանն անտեղյակ ձևանալու միջոցով: Այս արարքների մեջ մեղադրվող անձանց շարքում ընդգրկված է նաև Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի անունը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հարցին՝ արդյոք չի՞ նեղսրտի նախարարի պաշտոնում չնշանակվելու դեպքում, պատասխանել է. «Ես երբեք չեմ նեղսրտում աշխատանքի համար, չի՞ երևում»:
«Մի տեղ էլ գրել էին` նախարարը 10 մեքենա է բերել, տաքսի սերվիս է բացում: Չկան նման բաներ: Ուրեմն՝ ընդհակառակը, նախարարը մեկ-մեկ տաքսիով է գնում աշխատանքի, որ տաքսիստի հետ խոսի»,- տաքսիստների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը
Վերջին օրերին Հայաստանում շնչառական վարակներով հիվանդությունների նվազում է նկատվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։