Բաժիններ՝

Հակասություններ Նորայր Հայրապետյանի ցուցմունքներում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում այս պահին շարունակվում է գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի հարցաքննությունը:

Մեղադրող Արմեն Մարուխյանը և տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեցին հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են հակասություններ: Մասնավորապես, դատարանում Նորայր Հայրապետյանը հայտնեց, որ ինքը հարվածել է Գարիկ Սողոմոնյանին այն բանից հետո, երբ վերջինս իրեն հայհոյել է: Նախաքննական ցուցմունքում վերջինս հայտնել էր, որ ինքը հարվածել է «կոլոտ տղային» (Գարիկ Սողոմոնյանին նա բնութագրել է որպես բարձրահասակ երիտասարդ):

Իր նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր, որ աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ դատաքննության ընթացքում ասաց, որ աշխատում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում որպես անվտանգության աշխատակից: Որպես մեղադրյալ հարցաքննվելու ընթացքում Նորայր Հայրապետյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ինքը Վահե Ավետյանին չի հարվածել:

Դատարանում հրապարակվեցին նաև մեղադրյալի և գործով տուժողների առերես հարցաննության արձանագրությունները: Ամբաստանյալը դատաքննության ընթացքում հրաժարվեց պատասխանել նաև հակասությունների հետ կապված հարցերին: Նա միայն ասաց, որ շփոթել է «բոյով-կոլոտ» տուժողներին:

Կարդացեք նաև

Ամբաստանյալը դատարան էր ներկայացրել նաև համատիրության կողմից ներկայացրած բնութագիրը, որում մասնավորապես ասված էր, որ նա ընկերասեր է, հարգում է և սիրում իր ծնողներին, երեխաներին, նախընտրում է խաղաղ մթնոլորտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս