Այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման արարողությանը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն ասաց, որ ինքը չի մասնակցել այդ արարողությանը:
Այսօր մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց: Բնակիչները բողոքում էին գազի գնի հնարավոր թանկացման դեմ: Բողոքի ակցիային ներկա էր նաև մի պապիկ, ով մի քանի անգամ ընթերցեց կառարությանն ուղղված իր բանաստեղծությունը:
ՀՀ գլխավոր դատախազի զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված գործով մեղադրողի փոփոխությունը:
Երևանի մի խումբ բնակչներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց: Վերջիններս բողոքում էին, որ էլիտար շենքում բնակարան են գնել` վճարել ամբողջական արժեքի մոտ 80 տոկոսը, սակայն մինչ այժմ սեփականության վկայական չեն ստացել, իսկ մի քանի օր առաջ էլ տեղեկացել են, որ շենքը գրավի տակ է դրված:
«Ինչպե՞ս եք դուք դա պատկերացնում, որ ընդհանրապես չբարձրանա: Հնարավո՞ր է դա: Առաջարկություն արե՛ք, միասին քննարկենք: Ընդհանրապես չբարձրանալու տաբերակը ո՞րն է»,- ասում է Ռ.Նազարյանը
«Ես էլ շատ կուզենայի, որ գազի գինը չբարձրանար, մնար նույնը։ Ես էլ եմ սպառող, գրպանիս է հարվածում, բայց ես ասում եմ այն, ինչ մենք իրականում ունենք»
Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, հանդիպելով բողոքի ակցիայի կազմակերպիչներին, նշեց, որ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտն այժմ ուսումնասիրության փուլում է։
«Ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ի՞նչ անեք», «Եթե գազը թանկանա, հարկերը չենք մուծելու» և նմանատիպ այլ պաստառներով` մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է 15,1%-ով: Այսպես, 2013-ի առաջին եռամսյակի ընթացքում (հունվար-մարտ) քաղաքացիական կացության ակտերի մարմիններում գրանցվել է ամուսնության 4591 և ամուսնալուծության 897 դեպք:
Երիտասարդները շատ դժվար են գալիս այս ծառայություն, երևի հասկանալի է՝ ինչու: Մենք ուզում ենք շահագրգռվածություն ստեղծենք այն մասնագետների համար, որոնք կգան, կվերապատրաստվեն, կսովորեն այդ բարդ և շատ հետաքրքիր մասնագիտությունը, որպեսզի հետագայում մենք մասնագետների խնդիր չունենանք»:
Գազի գնի թանկացման դեպքում կթանկանան տաքսի ծառայությունների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի գները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
Հարցին՝ արդյոք կա՞ն փաստեր, որոնք կապացուցեն Վարդան Սեդրակյանի անմեղությունը, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց. «Այդ դատախազին հարցրե՛ք: Այդ 5 կգ մակուլատուրան որ բերել է դատարան, ի՞նչն է ուզում ապացուցի Վարդան Սեդրակյանի մասով»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր մեկնարկեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատական նիստը:
Վնասներից մեկն այն է, որ որոշ բազկաթոռներ ապամոնտաժվել են, գույքը պահվում է նկուղներում և մաշվում է, ժողովրդի մոտ էլ տագնապ կա, հաճախ զանգահարում են, հետաքրքրվում՝ թանկացե՞լ են ծառայությունների գները, թե՞ ոչ:
Ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հայտնի գործով վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու փաստաբան Թամարա Յայլոյանին վիրավորելու և նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն): Այս մասին 168.am-ի հետ զրուցում ասաց փաստաբանը:
Տարօրինակն այն է այս ողջ պատմության մեջ, որ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները և ՀՀ առողջապահության ոլորտի պատասխանատուների պատասխանները խիստ հակասական են: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ-ը սխալ տեղեկատվություն հրապարակեր, կամ ինչպե՞ս 2 կգ սերմնահեղուկը դարձավ 2 միլիգրամ:
Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել ընդերքօգտագործման բնագավառում նոր գործողություններ ծավալել ցանկացող երեք ընկերությունների:
Նախորդ տարի աղջիկներին ամենաշատը տվել են Նարե, տղաներին՝ Դավիթ անունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2012-ին ծնվել է 19737 աղջիկ. նրանցից 967-ին անվանել են Նարե, 852-ին Միլենա, 772-ին՝ Մարի, 729-ին՝ Մանե, 591-ին՝ Անի:
168.am-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աստղիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել:
Գործով ամբաստանյալ Արման Խաչատրյանը բողոքեց, որ դատական նիստերն ուշ-ուշ են նշանակվում, և ցանկություն հայտնեց, որ դրանք առավել հաճախ նշանակվեն:
Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճությունը 19 տոկոս է կազմում: Այս մասին այսօր ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխամասային գրասենյակի սնուցման գծով ավագ խորհրդատու Նունե Մանգասարյանը Հայաստանում, Ալբանիայում և Վրաստանում թերաճության խնդրի դեմ պայքարելու վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովի ընթացքում:
Օրերս փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել՝ իր մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում: Թամարա Յայլոյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:
Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս մասին 168.am-ին տեղեկացրին Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Գործով նախագահող դատավորը Գագիկ Պողոսյանն է:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ գործով 4 վկաների՝ Անահիտ Մկրտչյանի, Վազգեն Այվազյանի, Վահագն Աշոտյանի, Ռազմիկ Մկրտչյանի բնակության վայրի մասին ոստիկանության անձնագրերի և վիզայի վարչություն կատարվել են հարցումներ:
Թիվ 10/24 ընտրատատեղամասում քիչ առաջ ավարտվել է ձայների հաշվարկը: Այստեղ քվեարկելու իրավունք ունեցող 1637 անձից իր քաղաքացիական պարտքը կատարել է 636-ը:
Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 1/17 ընտրատեղամասում այսօր միջադեպ է գրանցվել:
Քիչ առաջ թիվ 1/17 ընտրատեղամասում ընտրության եկավ Երևանի գործող քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա ընտրության էր եկել իր ընտանիքի հետ:
Փաստերը ստուգե՞լ է, հայտարարվում է, որ իբր ես սուտ եմ խոսում: Եթե փաստերը չեն ստուգել, և ոչ մի քննություն չի կատարվել, եթե ոչինչ չի ստուգվել, ինչի՞ց է ենթադրվում, որ իմ ասածը PR է և ոչ թե իրականությանը համապատասխանող լուր:
Իհարկե, դա վատ է, դա խախտում է, որի համար անգամ փոխհատուցում կարող է վճարել երկիրը, և մենք ունեինք անգամ նախադեպեր, երբ Եվրոպական դատարանը նման դեպքերում որոշումներ է կայացրել, որ պետք է փոխհատուցում վճարվի, համարել է դա խոշտանգում:
Խոշտանգման ձևերից է ոտքերի տակ՝ կոշիկի վրայից, հարվածներ հասցնելը, որպեսզի հետքեր չմնան: Կարող են անձին հակագազ հագցնել՝ փակելով շնչատար խողովակը և ստիպել կտրուկ շարժումներ անել, որպեսզի անձին հասցնեն շնչահեղձության՝ առանց տեսանելի մարմնական վնասվածքներ պատճառելու: