Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում տեղի ունեցավ Քաղաքացիական բաց ֆորումի հերթական նիստը: Նիստի ավարտից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա. այստեղով անցնում էին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագուները:
Հարսնաքարի գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը նշել է, որ իր պաշտպանյալը պատրաստ է այսօր ցուցմունքներ տալ, սակայն միջնորդել է նրա հարցաքննությունն անցկացնել դռնփակ նիստի պայմաններում։ Ըստ. Ա.Լալայանի՝ որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրված են ներկայացրել մյուս ամբաստանյալների ցուցմունքները։
«Բանը նրանում է, որ մենք ունենք լուրջ փորձագիտական տվյալներ, և մենք չենք ձևափոխում ոչ մի իրականություն: Մենք ունենք փաստաթղթերի փաթեթ, որն ուսումնասիրվում է մեր փորձագետների կողմից»,- ասում է Սիլվա Ադամյանը
Ապրիլին Երևանի պետական համալսարանի որոշ ֆակուլտետներում կանցկացվեն դեկանի ընտրություններ: Մասնավորապես, կընտրվեն մաթեմատիկայի և մեխանիկայի, ժուռնալիստիկայի, կենսաբանության և ֆիզիկայի ֆակուլտետների դեկանները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց մեղադրյալ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանը: Հաշվի առնելով, որ նա նախաքննության ընթացքում հայտնել էր որոշակի տեղեկություններ, որոնց մասին դատաքննության ընթացքում չէր ասել, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ընթացքում Դավիթ Ադամյանը հայտնել էր, թե տեսել է՝ ինչպես է տեղի ունեցել վիճաբանությունը. «Երբ դուրս […]
Դավիթ Ադամյանի խոսքով՝ իրենք դուրս են եկել համալիրից, և Վահե Ավետյանը սկսել է հայհոյել իր ընտանիքին, ինքն էլ մեկ անգամ հարվածել է նրան. Դրանից հետո մոտեցել են անվտանգության աշխատակիցներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։
Երևանում շենքերի մոտ 60 տոկոսը կառուցված է մինչև 7 բալանոց երկրաշարժի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Արմեն Երիցյանն ասաց, որ ինքը ցույց է տվել, որ կարող է աշխատել՝ որպես Արտակարգ իրավիճակների նախարար, իսկ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում՝ կաշխատի որպես քաղաքապետ:
«Եթե անունը դրեցինք H1N1, դրանից ոչինչ չփոխվեց: Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում, եթե հիվանդը տանը ջերմություն ունենալու դեպքում հակաբիոտիկներ չօգտագործի, ինքնաբուժությամբ չզբաղվի, այլ ժամանակին դիմի բժշկի, և նրան ճիշտ դեղորայք հատկացնեն»,- ասում է ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբանը
Այդ հարցին պատասխանելու համար Եվրոպառլամենտը միլիարդավոր դոլարներ է տրամադրում հետազոտություն անելու համար: Մի քանի տեսակետներ կան, բայց դրանք վերջնականապես ցույց չեն տալիս՝ ի՞նչն է պատճառը, որ ալերգիաների տարածվածությունը նման աճ ունի:
168.am-ի հետ զրույցում Կովկասի բնության հիմնադրամի՝ CNF ազգային համակարգող Արման Վերմիշյանը նշեց, որ այս պահին չի կարող գնահատել Հրաչյա Հովակիմյանի աշխատանքները.
168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ դեռ հնարավոր չէ ասել՝ երեխան խոզի գրիպի՞ց է մահացել, թե՞ ոչ:
Դերմատիտներ ունեցող անձինք հատուկ պաշտպանող քսուքներ օգտագործելու անհրաժեշտություն ունեն: Մաշկը պետք է ավելի ինտենսիվ խնամել:
Հակատուբերկուլյոզային դեղորայքը պատվիրում ենք 1 տարվա համար, բայց տեղադրված պատվերը ստանում ենք կես-կես: Առաջին խմբաքանակը գալիս է, իսկ երկրորդը ստանալուց առաջ պատվերը վերանայում ենք, որպեսզի մեծ քանակությամբ դեղորայք չկուտակենք մեր դեղատանը, ժամկետանց դեղորայք չունենանք:
Այսօր Ազատության հրապարակում կայացած Քաղաքացիական բաց ֆորումի ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտարարեց, որ ինքը 2008 թվականին ընտրել էր Սերժ Սարգսյանին:
Ազատության հրապարակում շարունակվում է երիտասարդների նստացույցը: Ինչպես հայտնի է, վերջիններս պահանջում են, որ ապրիլի 9-ին տեղի չունենա ԿԸՀ տվյալներով՝ փետրվարի 18-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
2012-ին Հայաստանում տուբերկուլյոզի 1125 նոր դեպք է գրանցվել
Երեկ Ազատության հրապարակում կայացած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Լուռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին 70 տոկոսանոց շեմը հաղթահարել է 3 թեկնածու:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:
Բողոքող երիտասարդները նշում են, որ չեն դադարեցնի նստացույցն այնքան ժամանակ, քանի դեռ Գևորգ Մելքոնյանը հրաժարական չի տվել:
Ես Ախթալան առհասարակ կհանեի գետերի ցանկից: Դա գետ չէ, դա հանքարդյունաբերության կեղտաջրերի կոյուղատար է: Այնտեղ գետ չկա, այդ գետը ոչնչացված է:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ներկայացրեց իր պահանջը: Նա նշեց, որ կամ Սերժ Սարգսյանը պիտի ինքնաբացարկ հայատարարի, կամ նոր ընտրություններ կլինեն, կամ ապրիլի 9-ին ժողովուրդը կորոշի իր անելիքը.
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ Ազատության հրապարակում շարունակվում էր երիտասարդ ակտիվստների նստացույցը:
Երկու օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի կունենա «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը:
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մերաբ Սուսլովի ազգականներն այսօր ակցիա էին կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:
Հայաստանը լեռնային երկիր է՝ բարդ ռելիեֆային կտրվածքներով և ողջ թեքություններով, և այդ վարարումները կարող են վնասներ պատճառել տնտեսությանը՝ հաճախ ճանապարհներ են քանդվում, կամուրջներ են քանդվում, հողատարածքներ են ավերվում:
Ինչպես գյուղացիներին փորձում են սպառնալ, այնպես էլ ՀԷԿ-ի տերերը մեր հետ են տարբեր միջոցներով կապվում, ուզում են հանդիպել:
Բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Մարիամ Սուխուդյանն ու Լևոն Գալստյանը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար արժանի թեկնածու են համարում Ալբերտ Դումիկյանին: