Նոյեմբերյանի զորամասում գլխի շրջանում հրազենային վնասվածէ ստացած Հրաչյա Սարգսյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինվորի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:
Ամբողջ բանակցություններին դուք հետևել եք, տեսել եք, և կարծում եմ՝ այն վերջնական լուծումները, որոնք որ արտացոլվեցին և հայտարարեցին մեր ազգաբնակչությանը, դրանք բավականին լուրջ աշխատանքի, բանակցությունների արդյունք են:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պատրաստվում է վաղը հրաման արձակել՝ քաղաքացի Ամալյա Նազարեթյանին Ավանի հոգեբուժարան հարկադիր բուժման տեղափոխելու մասնագիտական կողմը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ միաժամանակ նշելով, թե փաստաթղթային առումով ամեն ինչ օրինական է: Վերջինս ասաց, թե լրատվամիջոցներում ծանոթանալով կնոջ պատմությանը՝ զրուցել է ՀՀ առողջապահության […]
Արարողության ավարտից հետո նրան մոտեցավ մի կին, գրկեց ու համբուրեց Վլադիմիր Գասպարյանին: Վերջում կինն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանն իր եղբոր որդին է:
«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե պատերազմ լինի, ապա մենք պատվով, անձնուրացաբար կռվելու ենք մեր հայրենիքի համար»:
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այսօր այցելել է Ավանի հոգեբուժարան և ուսումնասիրել է մոտ 10 օր առաջ հոգեբուժարան տեղափոխված 70-ամյա Ամալյա Նազարեթյանին հարկադիր հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ փաստաթղթերը:
Իրենց ներողությունը գուցե միտում է, ցանկություն, որ իրենք ցանկանում են փոխվել: Բնական է, որ ես սպասում էի, որ այդ վիրավորանքին համարժեք ներում հայցվեր ինձնից:
5 րոպեից ես պետք է դուրս գայի կանացի սենյակ: Այնտեղից վերադառնալուց ինձ ուղեկցել է Վահե Ավետյանը: Այնտեղից վերադառնալիս՝ մտնելով դահլիճ, մեզ կրկին դիմավորեց մատուցողը ու ասաց, որ սպորտային վարտիքով չի կարելի մտնել:
Դատական նիստի սկզբում Դիանա Նավոյանը հայտարարեց, որ ինքն այժմ աշխատում է գեղեցկության սրահում:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով մայիսի 1-ից ծննդօգնության հավաստագրերը տեղայնացվել են: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր կին անվճար կարող է ծննդաբերել միայն այնտեղ, որտեղ ինքը բնակվում է: Այլ վայրում ծննդաբերելու դեպքում՝ նա պետք է 107.000 դրամ վճարի:
Այդ գումարով նույնիսկ գոմ չէիր կարող առնել, հիմա էլ չես կարող առնել: Մարդիկ մնացել են փողոցում:
Այդ դեպքում պետք է ամբողջովին, հիմնահատակ քանդվեն կապիտալ կառույցները, որոնք ազգային պարկում են՝ Սևանա լճի ափին: Իսկ այդ շենքերը հիմնականում մեծահարուստներինն են, որոնք ունեն նաև իշխանություն կամ իշխանական լծակներ: Հիմնական պատճառը սա է:
ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշարլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ գրասենյակը մշտապես կապ է պահպանում Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին հնչած կրակոցի հետևանքով հրազենային վնասվածք ստացած զինծառայող Հրաչյա Սարգսյանին բուժող բժիշկների հետ:
Ես ամեն ինչ կտայի, ազնվորեն եմ ասում, որ այստեղ լինեին բոլորը, նույնիսկ այն կռվի մասնակիցները, Վահե Ավետյանը ու այսպես պարզ լիներ, թե ինչ է… Ափսոսում եմ, որ ես այնտեղ չեմ եղել: Ափսոսում եմ, որ ես տեղյակ չեմ եղել:
Ընդմիջումից հետո «Հարսնաքարի» գործով նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը եկել է դատարան և ցանկանում է ցուցմունքներ տալ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստը:
Դատական նիստի ընթացքում գործող մեղադրյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց, որ գործով տուժող Պարույր Հայրիկյանը ներկայանա դատական բոլոր նիստերին:
Ծովինար Ղազարյանի խոսքով՝ այնտեղ գտնվող ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկու ձեռքը մեկնել, որպեսզի իր ձեռքը բռնի և բարևի: Ծովինար Նազարյանը, սակայն, հրաժարվել է ոստիկանապետի ձեռքը սեղմել՝ ասելով. «Ասացի՝ ես Ձեր ձեքը չեմ սեղմի, որովհետև Դուք ռազմական ոստիկանության հանցագործությունների գլխավոր հեղինակն ու բեմադրիչն եք»:
Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմեց, որ իր տղան մահացել է ժամը 3:30-ի սահմաններում, սակայն իրեն այդ մասին տեղեկացրել են 11:15-ի սահմաններում: Հարազատները նշեցին, որ դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը:
Լյուքս Ստեփանյանի մայրը՝ տիկին Լուիզան Սեյրան Օհանյանին ասաց, թե ինքը տեղյակ է, որ իր որդու վրա կրակած անձը «թիկունք ունի». «Ու ասել ա՝ ես թիկունք ունեմ ու կարամ խփեմ: Ասել ա՝ չես կարա: Ասել ա՝ կարամ: Ու տվել ա: Ո՞նց ա տվել, որ երկուսին ա տվել: Դիտավորյալ երկուսին էլ խփել ա»
Զինվորի դին հողին հանձնելուց առաջ՝ վերջին խոսքն ասաց ՀՀ պաշպտանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները հանդնպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Երկար զրույցից հետո նրանք, ի վերջո, համաձայնեցին սպանված զինվորի դին տեղափոխել Վերին Գետաշեն գյուղ և հողին հանձնել:
Այս պահին մեր թղթակիցը տեղեկացրեց, որ այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ։
«Վեճ է առաջացել, զինվորների միջև վեճ է առաջացել՝ ժամապահը, որը գտնվել է այնտեղ, և «կուրիլկայում» նստած զինվորները, այդ թվում նաև ձեր զավակը»,-ասել է Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները համաձայնել են տղայի դին հողին հանձնել։ Այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ
Զինվորի հարազատների հետ երկար զրուցելուց հետո հարազատները կարծես թե համաձայնեցին տղային տանել և հողին հանձնել։ Նախարար Սեյրան Օհանյանը հարազատներին պատմեց, որ նախնական տվյալներով դեպքը դիտավորյալ սպանություն է և հավաստիացրեց, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են։
Երեկ կառավարության նիստի ընթացքում ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել էր, որ «Սպայկա» բեռնափոխադրող ընկերությունում բռնկված հրդեհի հետևանքով օդի աղտոտվածության մակարդակի տվյալները ավելի ուշ կներկայացվեն հանրությանը:
Վկայի պատմելով՝ ինքը տեսել է, որ մեղադրյալ Գարիկ Մարգարյանը փորձում էր հանդարտեցնել Դավիթ Ադամյանի և տուժողների միջև առաջացած վիճաբանության մասնակիցներին: Ըստ վկա Գևորգ Միքայելյանի՝ Դավիթ Ադամյանը չի պատասխանել տուժողների հնչեցրած հայհոյանքներին:
Հայաստանում ներքաղաքական կյանքը բավական լարված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով՝ այժմ շատ արդիական խնդիր է գազի գնի հնարավոր բարձրացումը: