Բաժիններ՝

Բազմաթիվ հայտնի հայեր օգտվել են նարկոլոգիական կենտրոնի ծառայություններից

Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ճանաչված անձինք դիմել են նարկոլոգիական կենտրոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կենտրոնի ղեկավար Պետրոս Սեմերջյանը:

Վերջինիս խոսքով՝ Նարկոլոգիական կենտրոնում բուժումը տևում է 10-50 օր. բուժման տևողությունը կախված է հիվանդի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից. «Շատերը, տարիներ շարունակ թմրամիջոց օգտագործելով, խիստ վատթարացնում են իրենց ֆիզիկական և հոգեկան առողջությունը»: Նրա խոսքով՝ ևս 5 տարի շարունակվում են հիվանդների բժշկական դիտարկումները:

Մասնագետը նշեց, որ առհասարակ կանանց բուժումը թմրամոլությունից ավելի դժվար է կատարվում, քան տղամարդկանց մոտ՝ կախված կենսաբանական պատճառներից:
Հոգեբան Սամվել Խուդոյանը ևս նշեց, որ թմրամոլությունից, ալկոհոլիզմից բուժվելը կանանց համար առավել բարդ է: Հոգեբանը դա բացատրեց նրանով, որ ալկոհոլամոլությունը և ցանկացած տեսակի կախվածություն բերում են անձի ինքնագնահատականի անկման. «Կնոջ մոտ ալկոհոլամոլությունը և մյուս կախվածությունները կրկնակի, եռակի են գցում կնոջ ինքնագնահատականը:

Ինչքան մարդու ինքնագնահատականն անկում է ապրում, այնքան կործանումն ավելի արագ է լինում, և այնքան ավելի դժվար է լինում նրան վերականգնելը: Ի վերջո, ցանկացած բուժում որոշակի ինքնագնահատական է պահանջում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս