«Որոշ համալսարաններում արձանագրվել են ուսխորհուրդների կողմից ճնշումներ՝ չնայած այս ամենը մեզ վրա չի ազդում: Տարածվել են լուրեր, որ այն մարդիկ, ովքեր կմասնակցեն դասադուլին, կհեռացվեն ուղղակի համալսարանից: Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ նման բան չի կարող լինել»
Անժամկետ դասադուլ հայտարարած ուսանողները քիչ առաջ երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես իրենք էին ասում՝ Կենտրոնական ընտրական պատկերասրահ:
Հանրապետության տարբեր բուհերի ավելի քան 100 ուսանողներ դասադուլ են հայտարարել և այս պահին հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև։
Չնայած շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանում խոզի գրիպի համաճարակ է սկսվել, ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` մինչ այժմ հանրապետությունում «խոզի գրիպից» մահվան 2 դեպք է արձանագրվել:
2013թ. ընթացքում Հայաստանում բոտուլիզմի հետևանքով մահվան 1 դեպք է գրանցվել. մահացել է Վանաձորի 92-ամյա բնակիչը: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի օգտագործումն է եղել:
168.am-ի ընթերցողներից մեկը բողոքում է Երևանի 4-րդ պոլիկլինիկայում կատարվող անօրինություններից: Կենսաթոշակառու Ալբերտ Աբգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ որոշ հիվանդներ պետության կողմից անվճար տրվող դեղերը չեն ստանում, սակայն հիվանդների քարտերում կատարվում են կեղծ գրանցումներ:
Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը պատմում է այգու խնդիրների մասին
Թեև վերջիններս դատարանին գրությամբ հայտնել էին, որ հանդիպում են դիտորդական կազմակերպության ներկայցուցիչների հետ, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը նրանց բացակայությունն անհարգելի համարեց
«Բժշկուհու կամ մյուս մասնագետների կարծիքն այն է, որ իրենք պրակտիկայում 15 տարի նման բան չեն տեսել: 2012-ին ծնված երեխաներն են հիմնականում հիվանդ: Հասարակ տրամաբանություն է, հին դեղ են սրկսել, երեխեքին թունավորել»
«Այս ռեժիմի օրոք ընտրություններ հնարավոր չէ անցկացնել: Այն, ինչ մենք տեսել ենք, կոչել ընտրություններ, ճիշտ չէ: Սա հատուկ օպերացիա է՝ ուժային համակարգով իրականացված, որը նախապատրաստել են տարիներ»,- ասում է Ժիրայր Սէֆիլյանը:
«Խոսրովի անտառ» արգելոցի աշխատակիցները որոշ ժամանակ առաջ դիմել էին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նրանք ներկայացնում էին, որ արգելոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը ստիպում է որոշ աշխատակիցների ազատման դիմում գրել:
Կոտայքի մարզում նախագահական ընտրություններում առաջատարը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Մարզի 4 ընտրատարածքներում էլ նա ձայների մեծ տարբերությամբ առաջ է անցել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանից: Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում ստացել է 83.092 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 44.915:
Մանկական խաղալիքների հետ կապված իրավական դաշտը բավական լավ է մշակված, սակայն անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը.
Եթե հանրապետության մասշտաբով նախագահական ընտրությունների արդյունքները նման լինեին Երևանի պատկերին, ապա կլիներ ընտրությունների երկրորդ փուլ։ ԿԸՀ տվյալների համաձայն՝ Երևանի թվով 13 ընտրատարածքներում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է 208 351 ձայն (46.71%), իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 181 023 ձայն (40.59%)։
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում «Իրավունքը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդ Լիլիթ Սարգսյանը ատառոց դեպքեր չի նկատել:
Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում քվեարկել է ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Նա ասել է, որ քվեարկում է Հայաստանի և ՀՀ քաղաքացիների ապահովության համար:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին նախագահը նշել է, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության:
Ոստիկաններն այսօր, բառի ուղիղ իմաստով, մաքրում էին Երևանի Պուշկինի փողոցը, որտեղով, ինչպես հետո պարզվեց, անցնելու էր ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը:
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Մերաբ Սուսլովի նկատմամբ բռնություններ են կիրառվում: Այսօր Ուկրաինայի դեսպանատան առաջ այս առիթով բողոքի ակցիա էին կազմակերպել վերջինիս հարազատները և «Հայաստանի եզդիների ազգային միության» մի շարք անդամներ:
Մեջտեղում գտնվողները, կամ, ինչպես ֆինանսների նախարարն է ասում՝ միջուկը փաթեթում ընդգրկվել էր դեռ 2012-ին։
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Սարի թաղի 18 փողոցի բնակիչները: Վերջիններս նշում էին, որ արդեն քանի տարի է՝ պետական մարմինները խաբում են իրենց և բնակարան չեն տրամադրում:
Այսպիսի կոչերով այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին հավաքվել «Հայազն» միության անդամներն ու մի խումբ բնապահպան ակտիվիստներ:
«Բժիշկներն այցելում են նրան, շտապ բուժօգնությունը չափում է ճնշումը, ցույց է տալիս 80/60, մենք չափում ենք, ցույց է տալիս 110/70, այսինքն՝ այսպիսի տատանումներ են լինում, ինչը դառնում է պատճառ, որ սկսում ենք չվստահել, մեզ մոտ հարցեր են առաջանում»,- ասում է Ղուկասյանի շտաբի համակարգողը
Հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալները, որոնք բռնության տեսարաններ են պարունակում, հատկապես սեռական հասունացման շրջանում գտնվող երեխաների մոտ սթրես կարող են առաջացնել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց սեքսապաթոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին խիստ նկատողություն հայտնելուց հետո քաղաքապետարանը ստուգումներ պետք է իրականացներ այգում, և այսօր նախատեսվում էր Վերահսկողության վարչության այցը Կենդանաբանական այգի:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Բարուրելը նպաստում է կոնքազդրային հոդախախտի զարգացմանը, այդ իսկ պատճառով երեխաներին բարուրելը խստիվ արգելվում է
Վահե Ավետյանին պատճառված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չեն եղել: Այս մասին այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց դատական փորձագետ Գևորգ Գաֆարյանը:
«Հանդերձանքի խնդիր կա, հեռադիտակի խնդիր կա, ավտոմեքենաների խնդիր կա, վառելիքի խնդիր կա, այդպես հեշտ չի»,- ասում է Արամ Աղասյանը: