Բաժիններ՝

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը՝ մատուցողի մասին. Ինչ էլ եղած լիներ, նա իրավունք չուներ հաճախորդին խփելու

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստը սկսվեց շուրջ 40 րոպե ուշացումով:

Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ուշացման պատճառը դատավարության կողմերից մի քանիսի՝ տեխնիկական պատճառներով ուշացումն ու դատարանի՝ մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելն էր:

Դատական նիստի  ընթցքում գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց իր պաշտպանյալի հարցաքննության ընթացքում տեսանկարահանում չիրականացնել, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա օբյեկտիվ ցուցմունքներ տալ:

Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Դատարանում Նորայր Հայրապետյանը պատմեց, որ նախքան այս դեպքը տուժողներին չի ճանաչել: Դեպքի օրը նա շրջելիս է եղել ռեստորանային համալիրում և տեսել է, որ մատուցող Դավիթ Ադամյանը բացօթյա սրահի դիմաց ձեռքով հարվածել է հաճախորդներից մեկին, նրա կողքին է եղել նաև Արկադի Աղաջանյանը, որը փորձել է հրել մատուցողին:

Կարդացեք նաև

Ամբաստանյալը պատմեց, որ տուժողներից ոմանք փորձում էին հաշվեհարդար տեսնել մատուցողի նկատմամբ: Նորայր Հայրապետյանի խոսքով՝ տուժողները շատ ագրեսիվ էին, գինովցած, ոչ մի կերպ չէին հանգստանում:

Ամբաստանյալի խոսքով՝ ինքը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, մատուցող Դավիթին հեռացրել է տարածքից, հայհոյել.

«Ամեն դեպքում՝ ինչ էլ եղած լիներ, նա իրավունք չուներ հաճախորդին խփելու»:

Տուժող Էդգար Նիկոյանը հարցրել է՝ որտե՞ղ կարող է Վահե Ավետյանը լվացվել, իսկ մեղադրյալ Արման Խաչատրյանը ցույց է տվել սանհանգույցի վայրը:

Տուժող Արտակ Բայադյանը հարցրել է՝ արդյոք Նորայր Հայրապետյանը կարո՞ղ է մատուցողի փոխարեն պատասխան տալ, իսկ ինքը պատասխանել է, որ նրա փոխարեն պատաախան չի կարող տալ, սակայն կարող են մեկ ուրիշ օր հանդիպել:

Ամբստանյալը պատճառաբանել է, որ ռեստորանային համալիրում այդ ժամանակ շատ մարդ է եղել և պետք չէ նրանց ներկայությամբ շարունակել: Արտակ Բայադյանն այդ ժամանակ առաջարկել է ուրիշ կողմ քայլել:

Նորայր Հայրապետյանի խոսով՝ տուժող Գարիկ Սողոմոնյանը թևանցուկ է արել  իրեն, և իրենք խոսելով քայլել են.  «Տպավորությունն այնպես էր, որ ոչինչ չի լինելու»:

Ավտոկայանատեղի հասնելուց հետո նրան մոտեցել է տուժող Արկադի Աղաջանյանը և ասել, որ զանգահարել է ինչ-որ մեկին և առաջարկել է խոսել հեռախոսով. ինքը հրաժարվել է դա անել:  Մեղադրյալը տեսել է, որ մյուս կողմի վրա վիճաբանություն է սկսվել.

«Երկու քայլ եմ անում, տեսնեմ՝ Արտակ Բայադյանին բոլորը մայր էր հայհոյում: Երկու քայլ չէի քցել, Գարիկը ինձ մեր քրֆեց, ես էլ խփեցի Գարիկին»:  Այդ ժամանակ մոտեցել է Էդգար Նիկոյանը, ասել, որ «տղաները խմած են, թողեք, հեսա սաղին հավաքում, գնում եմ»:

Ամբաստանյալը նշեց, որ ինքն ուղղակի զարացած է. տուժողներից ոմանք չեն ուզում ճիշտն ասել. «Ես փորձել եմ հադարտեցնեմ»: Նա նշեց, որ վեճը շատ կարճ է տվել՝ 30-40 վայրկյան: Տուժողները, ըստ նրա, «ֆիլմեր են նկարում», երբ ասում են, որ վեճը երկար է տևել: Նորայր Հայրապետյանը նաև ասաց, որ չի իմացել, որ ծանր վնասվածք  ստացած մարդ է եղել:

Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս