Բաժիններ՝

Դատարանում ցուցմունք է տալիս «Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանը

«Հարսնաքարի» գործով դատաքննությունը շարունակվում է: Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց նաև գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանը: Վերջինս ասաց, որ ռեստորանային համալիրում այդ օրը հրավառություն է եղել, և երբ մարդիկ դուրս են եկել այն դիտելու, ինքը ևս դուրս  է եկել:

«Ռեստորանի կենտրոնական մուտքի մոտ տեսա՝ ժողովուրդը հավաքված է, ավտոկայանատեղիում էլ հավաքված մարդիկ կային, մութ էր: Ռեստորանի մուտքի մոտ տեսա մենեջեր Հայրյան Դավիթին: Խոսում էինք՝ ինչ կա՝ չկա, առօրյայից և այլն:

Ասեց՝ ինչ-որ ամառային սրահում մի քանի խմած հաճախորդ են մատուցողի՝ Ալիկի, հետ խոսակցություն ունեցել: Տղերքից մեկը մոտեցել է, իրեց հետ խոսեն, հանգստացնեն հաճախորդներին: Նշեմ, որ այդ օրը ցերեկվանից ընկերներիս հետ հեռախոսազանգով պայմանավորվել էինք, որ երեկոյան Հոլանդիա-Պորտուգալիա խաղը իրար հետ դիտեինք: Այդ իսկ պատճառով Դավիթի գնալուց հետո  խոսում էի հեռախոսով, զանգ էի տալիս ընկերներիցս մի քանիսին, որպեսզի որոշեի, ասեցի՝ որոշեցի՞ք՝ վերջապես որտե՞ղ ենք հավաքվում, որ ես էլ գնամ, միանամ իրենց:

Խոսում էի տենց, շրջվեցի, տեսա ավտոկայանատեղիում խառնաշփոթ իրավիճակ էր: Քանի որ մութ էր, չէր երևում, գնացի իրենց ուղղությամբ: Ավտոկայանատեղիում մոտեցա Արմանին՝ Խաչատրյան, հարցրեցի՝ ի՞նչ է եղել: Ասեց՝ ոչ մի էական բան չկա, ինչ-որ խմած հաճախորդներ էին: Տենց հետ էինք գալիս տղերքով, Նորոյին հարցրեցի՝ ապ, ի՞նչ էր եղել, Նոր: Ասեց՝ հավայի, հետո կխոսանք: Եկա ռեստորանի մուտքի մոտ, Զոհրաբյան Հրաչին տեսանք»:

Կարդացեք նաև

Ըստ ամբաստանյալի՝ հաջորդ օրերին սովորականի պես ինքը եղել է աշխատանքի վայրում: 2-3 օր հետո իմացել է, որ ոստիկանությունից իրեն են հարցրել, գնացել է և իրեն ձերբակալել են:

«Տուժողների՝ իմ վերաբերյալ իրենց տված ցուցմունքներում ներայացրած փաստերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: բացարձակապես սուտ են: Նրանք ինձ կամ չեն տեսել, կամ տեսել են այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացել էր»:

Արման Բաղդասարյանը նշեց, որ ճանաչման ժամանակ տուժողները միայն իրեն կարող էին մատնանշել որպես մեղավոր, քանի որ մի քանի օր շարունակ ինքը սափրված չի եղել, մյուսները՝ խնամված են եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս