
Շոթա Վարդանյանին կփոխարինի Մհեր Բիշարյանը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ Մհեր Բիշարյանը նշանակվել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը տեղի է ունեցել 2013-ի մարտի 26-ին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր միայն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Բիշարյանը:
Հիշեցնենք, որ կենտրոնի նախկին տնօրենը Շոթա Վարդանյանն էր. նա աշխատանքից ազատման դիմում էր գրել 2012-ի դեկտեմբերի 26-ին: