Թմրամիջոցների տարածմամբ զբաղվող 110 խմբավորումներից 3-ը հայկական են

Թմրամիջոցների տարածմամբ զբաղվում է աշխարհում 7 խոշորագույն հանցավոր խումբ. «Ամենամեծ և հզոր խումբը ռուսականն է, որը բաղկացած է 110 խմբավորումներից, որից 3-ը հայկական են»: Այս մասին այսօր նշել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը։

Վերջինս նաև ասել է, որ Հայաստանի ոստիկանությունը աշխարհում միակն է, որը չի հովանավորում թմրաբիզնեսը: Անդրադառնալով դեպքերին, երբ որոշ կալանավորներ թմրամիջոց են պահանջում, Պ. Սեմերջյանն ասաց. «Մարդը չի կարող թմրամիջոց պահանջել, դա իր իրավունքը չէ, մարդու իրավունքն է պահանջել բուժում, և պետության պարտավորությունն է բուժումն իրականացնել և ապահովել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930