Կալանքը չպետք է դառնա հիմնական միջոցը կամ, այսպես ասենք՝ չպետք է դիտվի որպես հիմնական միջոց:
Ձեռնաշղթա են հագցրել և մահակով հարվածել կողերին, ոտքերին, գլխին, գրքով խփել են մեջքին, մահակով՝ ոտքերի տակ, հարվածել են մահակով, մանրահատակով, գլուխը խփել են «պառավոյին», աթոռից կապել են, ցանկացել են մուրճով խփել ծնկներին:
168.am-ը Ուջանի գյուղապետ Առաքել Հարոյանից հետաքրքրվեց՝ արդյոք բնակիչների բողոքի ակցիայից հետո խնդրին լուծում տրվե՞լ է, թե՞ ոչ:
Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակիցները մեզ տեղեկացրին, որ դատարան չէր ներկայացրել տուժող կողմը:
Ջրի երես ելածները նրանք են, ովքեր ժողովրդին խաբում են և հետո փախնում, մտնում տները: Խայտառակ Մարտի 1 արեցին, 10 մարդ զոհ տվեցին, իբր թե երկիրը ուզում էին փրկեին, և այլն, և այլն: Եվ ի՞նչ եղավ վերջը:
Բա որ քո էրեխեն ջուր չունենա, տան մեջ ջուր չունենաս, էրեխեդ ծարավ լինի, դու կկարենա՞ս կոշտ միջոցների չդիմես: Հետն էլ իմանաս, որ ջուրը ի՛նչ նպատակով է գնում:
«Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ի հաշվապահ Ռոբերտ Ռուբենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ պանրի արտադրության ծավալները չեն կրճատվել. «Մեզ մոտ ծավալը նույնն է»: Ընկերության հաշվապահն ասաց, որ հնարավոր է` պանրի արտադրության ծավալների աճ լինի, սակայն դա պանրի գների նվազման չի հանգեցնի:
Այս տարվա ապրիլի 25-ին Ժորժ Բաղումյանը մահացել է: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարանը 3 անգամ քննել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը. ըստ պաշտպանի՝ Ժորժ Բաղումյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «բանդայի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվեց գործով վկա Վալերի Մանվելյանը:
Ինձ մոտիկանում են հաճախորդներ, դիմացի սեղանից: Երկու տղա են մոտենում ինձ և ասում, որ այդ սեղանի կողմից հայհոյանքնր են լսել: Նույն բանը ինձ ասած է լինում նաև Ալիկը:
Մայիս ամսին ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. միայն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում կամ սահմաններից պակաս:
ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության Ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ալեքսան Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուռուցքներ ունեցող հիվանդների թիվը տարեցտարի շատանում է. «Մեր հանրապետությունում կազմում են մոտ 2,5-3 տոկոս»։
Կանադացի հետազոտողները գտել են նոր մեթոդ՝ ստուգելու համար, թե որքանով կարող է կոֆեինը պայքարել քաղցկեղի բջիջների դեմ:
Հարևան Վրաստանում այսօր կարմրուկի 2000 դեպք է գրանցվել, քանի որ նորմալ չեն պատվաստվել: Եթե վարակը գա նաև Հայաստան, մեր չպատվաստված երեխաները ևս կհիվանդանան:
Մրցույթների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ չի լինում շատ լավ դեղ` շատ էժան գնով: Այլ հարց է, որ դեղորայքը թանկ է, բայց դա կապված է ընդհանուր թանկացման հետ. ամբողջ աշխարհում են դեղերը զգալի թանկացել:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ՀՀ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս չի պատասխանել բնապահպանների նամակին:
168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք այժմ էլ կա՞ն տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութի (ԲՑԺ) հետևանքով հետպատվաստումային ռեակցիայով երեխաներ:
Մեր երեխաների գերազանց մեծամասնությունը պատվաստվում է, ինչի արդյունքում մեզ մոտ համաճարակային իրավիճակը հանգիստ է: Անհատի մակարդակում մենք ունենք ժամանակին, օրացույցին համապատասխան պատվաստումների խնդիր:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վարդան Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար գործով մյուս մեղադրյալներին վճարել է 1000 դոլար:
2013թ. հունվար-մարտ ամիսներին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է Արգենտինայից՝ 25.000 կգ կարագի, Իրանից՝ 21.000 կգ մարգարինի ներմուծումը Հայաստան: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրեց ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գևորգյանը:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ ավելացրեց, թե դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մուտքը դեպի նման կայքեր արգելափակված չէ:
Տարեցտարի շատանում են ինտերնետային այն կայքերը, որոնք հնարավորություն են ստեղծում վիրտուալ սեռական հարաբերությունների համար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը նիստի սկզբում ասաց, որ գործով մեղադրյալ Քյարամ Ամոյանի բժշկական հետազոտությունները կիրականացվեն ապրիլի 30-ին:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուրոլոգ Դավիթ Ֆանարջյանը վերջին տարիներին անպտղությամբ տառապող զույգերի թվի աճ է նկատում: Մասնագետը, սակայն, դժվարանում է պատճառներ առանձնացնել:
Քաղաքացի Վահան Ամիրխանյանը «Թեղուտ» ընկերությունից պահանջում է հեռացնել Շնող գյուղում գտնվող իր հողամասերի շուրջ արված պարիսպը:
Նրա համոզմամբ՝ ժողովուրդը միգուցե թերագնահատում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այս ընթացքում շարժման միջոցով կատարած աշխատանքը, և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ընդդիմությանը ձեռք մեկնելու ցանկությունը, բայց այս ամենի արդյունքում՝ Հայաստանում ծնվեց քաղաքացիական հասարակություն:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը դատարան ներկայացրեց Վիեննայի համալսարանի պրոֆեսորի, վնասվածքաբանի և նյարդաբանի կողմից տրված եզրակացությունը, որը նկարագրում էր Վահե Ավետյանի ուղեղի մահը:
Ամերիկահայ գործարար, «Հովնանյան Ինթերնեշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրություններին, ասաց, թե ընտրություններից անմիջապես հետո աշխարհի գերտերությունների ղեկավարները շնորհավորեցին Սերժ Սարգսյանի վերընտրությունը, ինչից Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկանար և նոր պայքար չսկսեր:
Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքով` բենզինից պատրաստված թմրամիջոցներ օգտագործած անձինք դիմում են բժշկական օգնության, սակայն հոսպիտալացվել չեն ցանկանում:
Այսօր աշխարհում չկա մի մարդ, որը հիվանդ չէ նյարդային հիվանդությամբ կամ չի հիվանդանալու որևէ նյարդային հիվանդությամբ: Նյարդային համակարգի ախտահարումներից ոչ մեկը զերծ չէ: