![](/banners/BeFunky-design.jpg)
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրյալի առողջական խնդրի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Harsnaqar-e1346752674288.jpg)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հարսնաքարի« գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի համար դատարանը շտապօգնություն էր կանչել: Մեղադրյալը դժգհոհում էր գլխապտույտից ու սրտխառնոցից:
Բժիշկների այցից հետո դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ արձանագրության համաձայն, Նորայր Հայրապետյանի արյան ճնշումը եղել է 140/80: Չափվել է նաև ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի ճնշումը` 130/80: Այս պայմանները հաշվի առնելով` դատարանը որոշելց հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, կհարցաքննվի գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը: