Ջրծաղիկից մահացած զինվորի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ջրծաղիկից մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը: Նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը որոշեց հետաձգել նիստը, քանի որ տուժող կողմը չէր ներկայացել նիստին. հիվանդ էին գրիպով:
Նախորդ դատական նիստերի ընթացքում հարցաքննվել են գործով վկաները: Հաջորդ դատական նիստին, որը նշանակված է ապրիլի 15-ին, նախատեսվում է հարցաքննել գործով ամբաստանյալներին: Մեղադրյալները երկուսն են՝ Մինաս Մկրտչյանը և Միքայել Միքայելյանը: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Զինծառայող Հայկ Խաչատրյանը մահացել է 2011-ի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկ հիվանդությունից: