Բաժիններ՝

ՀԱԿԿ անդամ. Հանքերը դարձել են իշխանական կերակրատաշտակից օգտվողների հավելյալ եկամուտի աղբյուրը

«Ես կարծում եմ, որ Երևանի մերձակա տարածքում հանքարդյունաբերությունը, կանաչ գոտիների նման, քաղցի պարագայում շատ լուրջ խնդիրների առաջ կարող է մեզ կանգնեցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակում ընդգրկված Եվա Թովմասյանը:

«Ես գիտեի 18 շահարկվող հանքերի մասին, դուք ինձ 29-ի մասին ասացիք: Ես կարծում եմ, որ այս դեպքում խնդիրը լուրջ հետազոտության ու լուրջ մոտեցման կարիք ունի, որովհետև նման բնակլիմայական պայմանների և էկոլոգիական խնդիրների դեպքում մայրաքաղաքի մերձակայքում հանքարդյունաբերության նման կոնցենտրացիա ունենալը մեզ մեծ խնդրի առաջ կարող է կանգնեցնել: Պետք է ժամ առաջ գործել ու լուծում առաջարկել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հանքերի շահագործման թույլտվություն տրամադրողները չե՞ն հասկանում դրանց առաջացրած էկոլոգիական խնդիրները, թե՞ այլ գործոններ կան, Եվա Թովմասյանը պատասխանեց. «Այդ հարցին պատասխանելու համար երևի պետք է ավելի խորը գնալ, որովհետև այդ թույլտվություններն էլ հենց իշխանության կողմից են գալիս: Կարող եք վերցնել հենց այդ հանքերի սեփականատերերի ու շահարկողների ողջ ցուցակը: Այդտեղ կա՛մ իշխանական հովանավորչության տակ գտնվող, ես կշեշտեմ՝ Հանրապետական հովանավորչության տակ գտնվող, անձինք են, կա՛մ հենց կառավարության, ավագանու, հենց քաղաքապետարանի  ներկայացուցիչներ: Այնպես որ, այս առումով ի՞նչ հասկանալու մասին կարող է գնալ խոսքը, եթե այդ հանքերը դարձել են ընդամենն այդ իշխանական կերակրատաշտակից օգտվողների հավելյալ եկամուտի աղբյուրը»:

168.am-ի հետ զրույցում «Էկոլուր» հ/կ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանն էլ այս առնչությամբ ասաց.

Կարդացեք նաև

«Փոխանակ մենք ունենանք կանաչ գոտի, որը շրջապատում է Երևանը, մենք շրջապատված ենք բաց հանքերով, որոնք փոշի են արտադրում: Իրականությունը դա է: Հարց է, թե որտե՞ղ մենք պետք է կառուցենք այդ կանաչ գոտին, եթե արդեն մի մասը զբաղված է շենքերով, մի մասը՝ հանքերով, մեկ էլ՝ գերեզմաններով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս