Վերջին 3-4 օրերի ընթացքում «Նորք» հիվանդանոցում սուր շնչառական վարակներով հիվանդներ չեն ընդունվել

«Նորք» ինֆեկցիոն կլինիական հիվանդանոցում վերջին  օրերի  ընթացում սուր շնչառական վարակներով հիվանդներ չեն ընդունվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Էդուարդ Զարդարյանը:

«Ընդհանրապես վերին շնչուղիների հիվանդները պառկում են կա՛մ «Արաբկիր» բժշկական կենտրոնում, կա՛մ Ծերեթելիում: Ուղղակի մենք ընդունում էինք, քանի որ հոսքը մեծ էր, տեղավորելու խնդիր կար: Վերջին 3-4 օրերի ընթացքում մեզ մոտ արդեն չէին էլ գալիս»,- ասաց նա: Մարտի 28-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել և արձանագրել, որ վերջին 10 օրերի ընթացքում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը նվազել է 1,1 անգամ: Հարցին՝ արդյոք ինքը վարակներով հիվանդացության նվազում նկատո՞ւմ է, Էդուարդ Զարդարյանը պատասխանեց. «Արդեն երկու օր է՝ մենք ընդունելություն չունենք»:

Անդրադառնալով մարտի 22-ին Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում արձանագրված բոտուլիզմի դեպքին, որից տուժածը հոսպիտալացվել էր հիվանդանոցում՝ Էդուարդ Զարդարյանն ասաց, որ հիվանդը շարունակում է բուժումը հիվանդանոցում. «Վիճակը գնում է դեպի լավը»:

Տեսանյութեր

Լրահոս