Ամբաստանյալն իր նախաքննական ցուցմունքում պատմել էր նաև, որ ինքն ու մյուս ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը չէին որոշել, որ Հայրիկյանին պետք է վախեցնել հենց հունվարի 31-ին. «Հարմար պահ պետք է լիներ՝ նոր աներ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձի գործով դատական նիստը: Դատարան ներկայացել է նաև գործով տուժող Պարույր Հայրիկյանը:
«Թող էդ օրենք հրատարակողների կնիկները մեր կնանիքի նման սաղ օրը վեշերը վերցնեն իրանց ուսերին, գիշերով գան, կանգնեն, նոր կիմանան»,- զայրացած ասաց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Ամիսներ առաջ «168 Ժամի» խմբագրություն էին դիմել մի քանի կանայք` ահազանգելով, որ Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, և, տանելով տուն` պարզել էին, որ տուփի մեջ Պաշտպանության նախարարության մակնշմամբ ձվեր են եղել: Խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում էին ոչ թե ձվի որակից, այլ զայրացած էին, որ զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում է խանութներում:
«Պանացեա» ՍՊԸ-ի տնօրեն Անի Թորոսյանի խոսքերով՝ իրականում խոսքը գնում է շատ պրիմիտիվ, առօրեական խախտումների մասին
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ հրապարակը վերակառուցելու 2 նպատակ կա. «Առաջինը՝ իրենց անունը գրվի Թամանյանի կողքը, և երկրորդը՝ փողը, շատ մեծ փող…
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում հնչած կրակոցից գլխի շրջանում վիրավորված զինծառայող Հրաչյա Սարգսյանը կազդուրվում է. նա առայժմ ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի հայրը՝ Վաղինակ Սարգսյանը:
168.am-ի հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպանի ավագ խորհրդական Նինո Աբցեաորին ասաց, որ վրացական կողմը նման փաստաթղթեր չի պահանջում
Խաչատուր Պողոսյանի նախաքննական ցուցմունքներից մեկում էլ նշված էր, որ Վարդան Սեդրակյանն իրենց պատվիրել է նաև վախեցնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին և փեսային՝ Միքայել Մինասյանին, ինչպես նաև՝ թերթերից մեկի խմբագրին, սակայն ոչինչ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:
Պարույր Հայրիկյանը հարցրեց՝ արդյոք Խաչատուր Պողոսյանը վախի ազդեցության տա՞կ է փոխել իր ցուցմունքը: Ամբաստանյալ Խ. Պողոսյանը ասաց, որ նման բան չկա, այժմ ինքը հայտնում է ճշմարտությունը:
Ըստ մեղադրյալ Խաչատուր Պողոսյանի՝ ինքն ու Սամվել Հարությունյանը պայմանավորվել են, որ իրենց կալանավորելու դեպքում պիտի ասեն՝ Վարդան Սեդրակյանն է դա պատվիրել՝ նկատի ունենալով, որ նա իրենց կօգնի
Նախաքննության ընթացքում հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք: Գործով մեղադրանք էր առաջադրվել Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
«Ամեն ինչ նորմալ է, ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի չգիտեմ` ինչ հանգամանքներում, ինչպես ինքը մի քանի օր է, ինչ տարածքում ուղղակի պտտվել է, տուն չի գնացել»:
ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հերքեց այն տեղեկությունը, թե Հայաստանում ջրծաղիկի համաճարակ կա:
Ռուզան Սարյանի խոսքով՝ թանգարանը հրդեհի հետևանքով ոչ մի վնաս չի կրել. «Ոչ մի վնաս չկա ընդհանրապես: Վնասի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, որովհետև թանգարանը վերանորոգման մեջ է, և եթե պատերը ներկելու մասին է խոսքը, առանց այն էլ պետք է ներկվեր»:
Հայաստանում մինչ օրս լաբորատոր հետազոտությամբ կարմրուկի 4 դեպք է հաստատվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Տիգրան Եգորյանը նշեց, որ իր մոտ որոշակի կասկածներ է հարուցում այն հանգամանքը, որ վկան դեպքից մի քանի օր անց Հայաստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տիգրան Եգորյանի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ ՌԴ մեկնել է աշխատելու: Գործով մեղադրող Արթուր Դավթյանը վկայից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուներ վերջինս նախաքննական մարմնից թացնելու, որ հեռացել է հանրապետությունից:
Գագիկ Ջհանգիրյանի ներկայացուցիչ Վահե Հովսեփյանն էլ ասաց, որ պատասխանող կողմը ամբողջությամբ առարկում է հայցի դեմ: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը ներկա չէր դատական նիստին:
168.am-ն այսօր այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ Բուդաղյանի պալատի մոտ հերթապահող քաղաքացիական հագուստով անձիք ասացին, որ վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանըն օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով դատական նիստը:
«Ես այսօր չեմ տեսնում լուրջ պատճառ որ ես պետք է լինեմ բանտում»,- ասաց Վարդան Սեդրակյանը։
Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործով դատավարությունը:
Հայաստան-Վրաստան սահմանային անցակետերում այս օրերին Առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը հակահամաճարակային միջոցառումներ է իրականացնում: Պատճառը հարևան Վրաստանում կարմրուկի համաճարակն է:
Հիվանդը 49 տարեկան է, կարմրուկով վարակվել է հիվանդ անձի հետ շփման արդյունքում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Անդրադառնալով դեղերի գների ոլորտում Առողջապահության նախարարության մշտադիտարկումներին՝ Դերենիկ Դումանյանն ասաց, որ երեկ իրեն զեկուցել են՝ դեղերի գների տատանումները եղել են 3-4 տոկոսի սահմաններում:
Մեր հարցին՝ արդյոք գյուղացին որևէ օգնություն ստացե՞լ է Արմավիրի մարզում կարկտահարության հասցրած վնասներից հետո, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչը պատասխանեց. «Օգնությո՞ւն: Էդ ի՞նչ գույն ա»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ շտապօգնության ծառայության 03 բրիգադը Հրազդանի կիրճից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել 11-ամյա տղա երեխայի, ով ճանապարհին մահացել էր:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Մալթայի հետ խաղում պարտություն է կրել այն պատճառով, որ մեր ֆուտբոլիստները մարզադաշտ մտել են սուպեր ֆուտբոլիստների կարգավիճակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Իսկ ո՞վ է ինձնից հրաժարական պահանջել, որ ես հրաժարական տամ»,- ասում է Ռուբեն Հայրապետյանը