Թեղուտից ձեր տուն՝ մի քայլ է. Ակտիվիստները պահանջեցին դադարեցնել հանքի շահագործման նախագծի իրականացումը (տեսանյութ)

«Թեղուտից ձեր տուն՝ մի քայլ է», «Թեղուտ. մի սպանեք մեր երեխաների ապագան», «Վալերիկը՝ Ձեզ, Թողուտը՝ մեզ», «Թեղուտի անտառի սպանդի գլխավոր հովանավոր՝ ВТБ բանկ», «Էկոգաղութացում» և նման այլ պաստառներով այսօր Թեղուտի պաշտպանության խումբը և ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի առջև:

Ակտիվիստներից Գևորգ Սաֆարյանը բարձրախոսով ներկայացրեց Թեղուտի հիմնախնդիրը: Ըստ նրա՝ երկրի մի հատվածը՝ Սյունիքի մի մասը, արդեն կորցրել ենք, քանի որ բնակության պայմաններն այնտեղ նվազագույնն են, և Թեղուտի խնդիրը ոչնչացնում է Հայաստանը: Գ.Սաֆարյանը նշեց, որ հանքի շահագործող «Վալեքս Գրուպը» պարծենում է, թե կառուցելու է տարածաշրջանում ամենամեծ պոչամբարը, մինչդեռ այն խիստ թունավոր ու վտանագվոր է լինելու:

Բնապահպանները պահանջեցին ՀՀ կառավարության հրաժարականը և երթով շարժվեցին դեպի Թեղուտի նախագիծը ֆինանսավորող ВТБ բանկի հայաստանյան մասնաճյուղ, «Վալեքս Գրուպ» ընկերության գրասենյակ, ապա ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս