Առաքել Մովսիսյանն (Շմայս) «ակամա» խոստացավ օգնել Կոնդի տուժած բնակիչներին (տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն (Շմայս) այսօր «ակամա» խոստացավ օգնել Կոնդի տուժած բնակիչներին: Ինչպես 168.am-ն արդեն տեղեկացրել էր, Բաղրամյան 26-ի մոտ բողոքի էին հավաքվել Կոնդում, Դվին հյուրանոցի հարևանությամբ «Դաուն Թաուն» կազմակերպության կողմից շենքի կառուցման նպատակով հանրային գերակա շահի անվան տակ տեղահանված քաղաքացիները: Արդեն 6 տարի Կոնդի ավելւ քան 200 ընտանիք զրկված է տանիքից:

Ակցիայի ժամանակ Առաքել Մովսիսյանը, ինչ-որ թղթեր ձեռքին փորձում էր մտնել նախագահական նստավայրի ընդունարան: Տուժած բնակիչները կանգնեցրին նրան և ներկայացրին իրենց բողոքը: Ա.Մովսիսյանը, պատճառաբանելով, թե «վռազ է», խորհուրդ տվեց երեք հոգու գնալ Ազգային ժողովի մոտ և խոստացավ, որ 30 րոպե անց ինքը կընդունի նրանց կամ կմիջնորդի, որ Հովիկ Աբրահամյանն ընդունի:

Սակայն ակցիայի մասնակիցներին այդպես էլ չի հաջողվել այսօր հանդիպել պատգամավորի հետ: Նրանցից 3-ին գրանցել են և Մովսիսյանի մոտ ընդունելության կանչել միայն 18 օրից՝ հոկտեմբերի 21-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս