
Մեկ տարվա կտրվածքով նվազել է միայն շաքարավազի գինը

2013թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, շաքարավազի` 7.3-2.2% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության կողմից դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 7.3-0.3% գնանկում, իսկ 9-ում` 0.1-9.4% գնաճ:
Անցած 1 տարում միրգը թանկացել է 20.6%-ով, բանջարեղենը և կարտոֆիլը՝ 12.4% հացամթերքը՝ 6.1%, հավկիթը` 38.6%, մսամթերքը՝ 4.0%, կաթնամթերքը՝ 12.2%:
Գների նվազում այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է միայն շաքարավազի դեպքում՝ 14.8%-ով: