Հայաստանում ամենից բարձր վարձատրվում են ֆինանսիստները
Հայաստանում ամենաբարձր աշխատավարձ ստանում են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի աշխատակցները, որոնց միջին անվանական աշխատավարձն այս տարի օգոստոսին կազմել է 294,502 դրամ: Ըստ աշխատավարձի բարձրության նրանց հաջորդում են հանքագործները՝ 258,127 դրամ, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները՝ 248,249 դրամ, էներգետիկները՝ 153,965 դրամ, շինարարները՝ 135,181 դրամ, մշակող արդյունաբերությունում զբաղվածները՝ 110,977 դրամ և այլն:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ամենացածր աշխատավարձ ՀՀ-ում ստանում են մշակույթի, զվարճությունների և հնգստի ոլորտների աշխատակիցները՝ 65,808 դրամ: