Քաղաքական տարբեր կուրսերը չեն ազդի Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունների վրա. Վրացի քաղաքագետ

Վրաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հավանականության մասին Վրաստանոմ շատ է խոսվել և հարցը քննարկվել է: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Կովկասի հարցերով վրացի քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն, այդ խոսակցությունները սկսվեցին նրանից հետո, երբ Վրաստանի վարչապետն ասաց, որ ՄՄ-ին միանալու հեռանկարի մասին պետք է մտածել, հասկանալ, թե այդ միությունն իրենից ինչ է ներկայացնում, ինչքանով է այն հետաքրքիր ու շահավետ Վրաստանի համար, և հետո ընդունել որոշումներ:

Սակայն, Սաքվարելիձեն նշեց, որ այդ հարցն օրակարգ բերելն անընդունելի էր Վրաստանի ընդդիմադիր ուժերի համար, և նրանք շատ խիստ քննադատել են այդ հեռանկարը: Քաղաքագետի խոսքով՝ Վրաստանում ներքին մթնոլոտը բոլորովին բարենպաստ չէ, խնդրի նման լուծման համար. «Մաքսային միության հեռանկարը Վրաստանում շատ խիստ քննադատության տակ է քաղաքական շրջանակներում: ԵՄ կառույցների հետ հարաբերությունների սերտացման հեռանկարն այստեղ շատ դրական է ընդունվում և նոյեմբերին Վիլնյուսում Վրաստանը ԵՄ-ի հետ կստորագրի փաստաթուղթը»:

Հարցին՝ թե ի՞նչ կփոխվի Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում տարբեր ուղիներ ընտրելուց հետո, Ռ.Սաքվարելիձեն պատասխանեց, որ չի կարծում, թե Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կախված են քաղաքական կուրսի ընտրությունից. «Այս երկու երկրներն վաղեմի պատմություն ունեն, մեր ճակատագրերում շատ տարբեր փոփոխություններ են եղել՝ պետությունները դուրս էին գալիս ինչ-որ մի ազդեցությունից, անցնում մի այլ ազդեցության դաշտ, բայց Հայաստանի ու Վրաստանի փոխհարաբերությունները չեն փոխվել և չեն փոխվի: Առավել ևս, որ այս դեպքում տնտեսական միություններ են, որոնք չպետք է ենթադրեն քաղաքական շետադրումներ և դժվար թե մեր երկրների միջև փոխվեն հարաբերությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031