Բաժիններ՝

Հայաստանի աշխատուժը նվազում է

Հայաստանում աշխատանքային ռեսուրսները 2013 թ. 2-րդ եռամսյակի դրությամբ մեկ տարվա ընթացքում պակասել են 13.8  հազար մարդով, թեև առաջին եռամսյակում այդ ցուցանշըզգալի բարձր էր՝ 170.8 հազար մարդ: Ազգային վիճակագրական ծառայության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ում եղել է 2 մլն 232.8 հազար աշխատունակ մարդ: Աշխատանքային ռեսուրսները պակասել են հիմնականում քաղաքներից, որտեղ այս տարվա առաջին կիսամյակում հաշվվել է 1 մլն 446.2 հազար մարդ՝ 2012-ի նույն ժամանակաշրջանի 1 մլն 478.8 հազարի համեմատ, իսկ գյուղական շրջաններում նույնիսկ 1880-ով ավելացել է և կազմել 786.6 հազար մարդ:

Ի տարբերություն նախորդ եռամսյակի, երբ զբաղվածների թիվը նվազել էր 9100-ով, այս տարվա 2-րդ եռամսյակում զբաղվածները շատացել են 13.3 հազարով և կազմել 1 մլն 179.8 հազար մարդ: Իսկ ահա գործազուրկների թիվը անկում է արձանագրել՝ 2012-ի 2-րդ եռամսյակի 246.2 հազարից այս տարի 2-րդ եռամսյակի դրությամբ կազմելով 228.1 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս