
Ամերիկյան «ճգնաժամը» ՀՀ բանկերի վրա չի ազդի. Աշոտ Օսիպյան

ԱՄՆ դեմոկրատները և հանրապետականները կգան համաձայնության և ԱՄՆ պես երկիրն առանց բյուջե չի մնա: Նման համոզմունք 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:
«Չեմ կարծում, որ այդ կարճաժամկետ խնդիրը, որ նրանք որոշակի անորոշություն են ունեցել, կարող է ազդեցություն ունենալ մեր համակարգի վրա»,- ասաց նա:
ե որքանո՞վ են հայկական բանկերը կապված ԱՄՆ տնտեսության հետ, Ա. Օսիպյանը նշեց, որ ՀՀ բանկային համակագն այսօր ինտեգրացված և կապված է ինչպես ԱՄՆ, այնպես էլ Եվրոպայի հետ, բայց այն ավելի շատ կապված է ԵՄ և ՌԴ բանկային համակարգի հետ: Ամեն դեպքում, ըստ Օսիպյանի, մենք շատ սերտ կապեր ունենք ԱՄՆ հետ, այդ թվում նաև տնտեսական: