Մեյմունության 4 տարի

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը քաղաքական էր, որը ես 2 ձեռքով պաշտպանում եմ, և սա շատ պարզ է, նույնիսկ երկար ու շատ խոսելը շահեկան չէ մեզ համար: Ամեն հայ խորությամբ պատկերացնում է, որ մեր ազգային անվտանգությունը, 22 տարիների ընթացքում ձևավորված համակարգն այսօր խարխլել չի կարելի: Դա շատ վտանգավոր է, և հետևանքները կարող են լինել ուղղակի սարսափելի: Մենք այլընտրանք չունեինք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:

Ըստ նրա՝ քաղաքական որոշումն ընդունված էր շատ վաղուց, բայց հասունացավ այս պահին, ինչը բնականոն, տրամաբանական ավարտն էր այդ գործընթացի: «Իսկ թե ի՞նչ էինք անում ԵՄ հետ այս 4 տարին, չգիտեմ՝ ջայլամի քաղաքականություն, թվում եր, թե Ռուսաստանի համար աննկատ կացնի այդ գործընթացը»,- նշեց Է.Սանդոյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031