Բաժիններ՝

Աշխատավարձի բարձրացմանը վերաբերող թվերը հասկանալի չեն. Գագիկ Մակարյան

2014 թ. բյուջեի նախագծով սահմանված հունվարի 1-ից կենսաթոշակների 15% և հուլիսի 1-ից աշխատավարձերի 40% ավելացման հիմքում դրված է ոչ թե հարկային բեռի ավելացումը, այլ տնտեսական զարգացման հնարավորությունը: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Այսինքն, եղած բիզնեսները կզարգանան ու կստեղծվեն նորերը, ինչը գովելի է: Բայց այդ թվերը հասկանալի չեն: Հավանաբար ընդունել են, որ միայն տնտեսության զարգացման պարագայում հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացում հնարավոր չէ, այդ պատճառով հուլիսի 1-ից են որոշել բարձրացնել: Ընդ որում՝ բարձրացումն այն թվերով չի, որ նախկինում հայտարարվել էր՝ 80-100% բարձրացում, հիմա բարձրանալու է միայն 40%-ով»,- ասաց Գ. Մակարյանը:

Հարցին՝ դրական միտումներ տեսնո՞ւմ եք, որ տնտեսությունը զարգանա ու այդ ավելացումը ապահովվի, Գ.Մակարյանը պատասխանեց. «Չէ, ես միշտ խորը խնդիրներ եմ տեսնում ու կարծում եմ, որ այդ ձևով չի լինի: Կանխատեսումներ կան՝ կան խոշոր բիզնեսներ, հավանաբար կան որոշակի հաշվարկներ, որ ձեռնարկություններն իրենց շրջանառությունը մեծացնելու են, օրինակ՝ հանքարդյունաբերության ոլորտում և այլն: Նաև պետական աջակցության համակագերն են ուժեղանում՝ գյուղատնտեսության ոլորտում և այլն, կա արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որ վարկերը 3% սուբսիդավորվելու են: Վարկավորման նոր ծրագրեր են մտնում շրջանառության մեջ: Բայց ես գտնում եմ, որ մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք ու ավելի խոշոր քայլերի տեղ կա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս