Բաժիններ՝

ՀՀ-ԵՄ ազատ առևտուրը հնարավոր չէր լինի Թուրքիայի հետ փակ սահմանի պատճառով. Վարդան Այվազյան

Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտուրը հնարավոր չէր լինի Թուրքիայի հետ փակ սահմանի պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Եվրաինտեգրումը մեզ օդի նման պետք է, բայց Թուրքիայի փակ սահմանով ազատ առևտուրն անհնար է ԵՄ հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում Եվրամիության դուռը ՀՀ-ի առջև չի փակվում:

Ըստ Այվազյանի՝ Մաքսային միության անդամ երկրներում ԱԱՀ-ն պետք է իրացնի շրջանառությունից հետո, բայց այլ երկրներից մենք կարող ենք որոշակի ապրանքատեսակների 90% ներգրավել միանգամից մաքսային սահմանում, ինչը տեղի է ունենում: Այսինքն, Այվազյանի կարծիքով, այս մեխանիզմից վատ մեխանիզմ չենք ունենա և այսօրվա վիճակից վատ վիճակ չենք ունենա:

«Ազատ առևտրի գոտու առավելությունը ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումն է, բայց ոչ մեկը չի խանգարում ապրանքը ԵՄ-ում իրացնելու: Մեկը մյուսին չի հակադրում: Ժամանակի ընթացքում ՄՄ անդամ երկրները միասնական կարող են անել այդ գործընթացը»,- նշեց Վ.Այվազյանը:

Հարցին՝ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը տնտեսակա՞ն որոշում էր՝ տնտեսական շահով, թե՞ քաղաքական որոշում էր՝ քաղաքական շահով, պատգամավորը պատսխանեց, թե «երկուսն իրար հորողբոր տղա են, որն ուզում եք, չեն կարող տարանջատվել»: Նրա խոսքով, տարբեր հարցեր քննարկել են ՀՀ հետ, բայց Հայաստանը ՄՄ ձևավորմանը չի մասնակցել, անդամակցության կոնկրետ առաջարկ չի եղել, անդամակցությունը գործընթաց է, որ պետք է անդամ երկրների օրենսդրությունը համապատասխանեցվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս