Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը
Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց Արարատի մարզպետ նշանակել Արամայիս Գրիգորյանին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով կառավարության անդամներին նշել է.
«Բոլորդ նրան շատ լավ ճանաչում եք, գիտեք նրա և մարդկային հատկությունները և կարողությունները»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին։
Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանը նախկինում եղել է Գյուղատնտեսության նախարար։



