Բաժիններ՝

Աղքատության մակարդակի մասին հարցրեք Ստյոպա Մնացականյանին. Վարդան Այվազյան

2011թ-ին Հայաստանում աղքատության մակարդակը փոքր-ինչ նվազել էր` 2010թ. գրանցված 35.8%-ից իջնելով 35.0%-ի։ Սակայն աղքատության այս մակարդակը շատ ավելի բարձր էր 2008թ-ի համեմատ, երբ այն հասել էր տասնամյակում գրանցված ամենացածր նիշին՝ 27.6%։ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի համաձայն՝ աղքատության տարածման հիմնական պատճառներ են հանդիսացել 2008–2009թթ. կտրուկ տնտեսական անկումը և եկամուտների գնալով ընդլայնվող անհավասարությունը։

2012 և 2013 թվականների ընթացքում աղքատության մակարդակի ցուցանիշներ չեն հրապարակվել: Սակայն, եթե հաշվենք, որ արտագաղթողների թվում շատ թե ունևորներն են, իսկ աղքատները միջոցներ չունեն երկրից հեռանալու, նաև սոցիալական բևեռացումը բոլորովին չի մեղմվել, ապա եթե Ազգային վիճակագրական ծառայությունը հիմա աղքատության մակարդակ հաշվի, թիվը շատ ավելի մեծ պետք է լինի:

168.am-ը փորձեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից պարզել` հայտարարված 35%-ից հետո աղքատության մակարդակը որոշվե՞լ է և ներկայումս ինչ պատկեր է:

«Ստյոպային Մնացականյան հարցրեք: Աղքատության չափանիշները կորոշենք՝ կասենք»,- հակիրճ պատասխանց Վ.Այվազյանը:

Այսինքն, եթե իշխանությունը աքատության նոր չափանիշներ է մշակում, չի բացառվում, որ նոր հաշվարկից հետո մեր երկրում «հայլուրային» պատկեր ստացվի, թեև «Հայլուրն» այլևս «Հայլուր» չի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս