Բոլորը գոռում են գողին բռնեք, բայց չեն ասում՝ ով է գողը. Վարդան Այվազյան

2014 թ. պետական բյուջեի նախագծով հարկային բեռի ավելացում չի նախատեսվում: Սակայն, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ՀՆԱ-ի մոտ 5% աճի պայմաններում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույնպես չի փոխվելու և մոտ 23%-ով (հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2014թ. համար կանխատեսվել է 22.75%) հաշվարկելու դեպքում ստացվում է, որ հարկային մուտքերը կավելանան մոտ 113 մլրդ դրամով:

«Հարկային բեռը չի ավելանալու, հարկերի հավաքագրումն է ավելանալու: Հիմա հարկայինն ասում է՝ չի կարող, կառավարությունը բերել ա, իրականության մեջ մեխանիզմը դեռ հետո կերևա»,- ասաց Վ.Այվազյանը:

Մեր հարցին՝ դա ստվերի՞ հաշվին է ավելանալու, Այվազյանը պատասխանեց, թե բոլորը գոռում են ստվեր, բայց ստվերի տեղը ցույց չեն տալիս. «Բոլորը գոռում են գողին բռնեք, բայց չեն ասում ով է գողը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031