Բաժիններ՝

Թոշակը բարձրանում է, որ ի՞նչ լինի

«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի հիմքում դրված կենսաթոշակների 15 % և պետական հատվածի աշխատավարձի մոտ 40 % ավելացումը մաթեմատիկական իմաստով դրական է, իսկ տնտեսական իմաստով դա խնդիր չի լուծում, որովհետև ամեն ինչ շատ ցածր է, առավել ևս կենսաթոշակները: 168.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Ըստ նրա՝ այս պահին, իմ հաշվարկներով, անապահով խավի համար իրական գնաճը 15-20%-ից բարձր է:

«Կենսաթոշակի նման բարձրացումը կես տարվա մեջ կորած փող է: Անապահով խավի համար գնաճ հաշվարկելիս ես գնահատում եմ 50-60 ապրանքատեսակ, որպես կանոն՝ առաջին անհրաժեշության ապրանքեր ու կոմունալ վճարները: Եթե նայենք էլեկտրաէնենրգիայի, գազի գնաճը, թանկացումներն արդեն երկնիշ թվեր են: Մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքները 15-20, նույնիկս 30 % թանկացել են: Ես միշտ դեմ եմ եղել ուղենիշը վերցնել այդ ստանդարտ գնաճը, որը մեթոդապես կենցաղում չկա, գոնե՝ անապահով խավերի համար»,- ասաց Հ.Մեսրոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս