Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահում է Հայաստանին, սակայն չի վստահում ԱՄՆ-ին։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարած վերջին պատժամիջոցին ու ԹՐԻՓՓ նախագծին։
«Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են, մենք այսօր շատ ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որն այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրղոլամին՝ ըստ էության հանդես գալով աղմկահարույց հայտարարությամբ, ինչն առաջին անգամ է հայ-իրանական դիվանագիտական հայտարարությունների պրակտիկայում։
«Աշխարհը վտանգավոր նոր դարաշրջան էր մտնում Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց շատ առաջ։ Սակայն նրա երկրորդ ժամկետում ռիսկերը գնալով ավելի են շատանում, քան նվազում»,- այս մասին տարեսկզբի՝ «Տասը հակամարտություններ, որոնք պետք է դիտարկել 2026 թվականին» վերտառությամբ հաշվետվությունում արձանագրում է Միջազգային ճգնաժամային խումբը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ամփոփել է 2025 թվականի աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ իրադարձություններն, անդրադառնալով նաև Հարավային Կովկասին ու ռեգիոնում թուրք-ամերիկյան համակարգմանը։ TRT Haber-ին տված հարցազրույցում Ֆիդանը հայտարարել է՝ 2025 թվականը դիվանագիտության համար չափազանց լարված տարի է եղել։
Տիկին Գաբրիելյանի խոսքով, տրամադրությունները, բնականաբար, անկում ապրեցին… «Հալեպի ողջ ժողովուրդը շատ ծանր տարավ ճգնաժամը, հատկապես հիշելով պատերազմի դաժան օրերը… Սակայն այսօրվա լուրերը փոքր-ինչ մեղմեցին տխրությունը։ Անցնող տասնհինգ տարիները ցույց տվեցին, որ հալեպահայը երկու հիմնական հատկանիշ ունի՝ դիմանալու գերազանց կարողություն և հուսադրություն։ Այս պայմաններում նա հրաժարվում է հուսալքվել և հանձնվել տխրությանը։ Հուսամ, այս վերջին տագնապը կլինի վերջինը, և գալիք օրերը կրկին կջերմացնեն խանդավառությամբ ու կենսունակությամբ լի հալեպահայի հոգին»,- ասաց նա։
11-րդ օրն է, ինչ Իրանում շարունակվում է տնտեսական ճգնաժամի բարձրացրած բողոքի ալիքը, որն իրանական մի շարք քաղաքներում ժամանակ առ ժամանակ վերածվում է անկարգությունների՝ դուրս գալով բողոքի բացառապես խաղաղ հունից:
Դեկտեմբերի 28-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնկված բողոքի մասշտաբային ակցիաները շարունակվում են։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
«Ի՞նչ կապ կա Ալիևի հարցազրույցի և Վենեսուելայի նախագահի գերեվարման օպերացիայի միջև: Կարծում եմ՝ ուղղակի կապ չկա: Բայց անուղղակի կապն ակնհայտ է»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ տարվա առաջին հարցազրույցին, որը լայնորեն լուսաբանվեց նաև հայկական ԶԼՄ-ներում:
«Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում որևէ քաղաքական հարց չի կարող լուծվել: Ժամանակակից Իրանը, չնայած տարբեր կարծիքներին, ցուցադրում է կայունություն, հասունություն, արտաքին ազդեցություններին դիմակայելու ունակություն: Իրանն այն քիչ ուժերից է, որը կարող է զսպել Արևմուտքի էքսպանսիոն քաղաքականությունը՝ պահպանելով Եվրասիայի հավասարակշռությունը»,- ասաց նա:
2025 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ ամփոփելով անցնող 2025 թվականի աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ միտումները։
Անցնող ամիսների ընթացքում Իրանի համար ամենադրամատիկ իրադարձությունն ԱՄՆ-ի մասնակցությամբ 12-օրյա պատերազմն էր Իրանի և Իսրայելի միջև, որը դարձավ ամենակենսական փորձությունը Թեհրանի համար։ Այսպես ամփոփեց անցնող ամիսներն իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ շեշտելով, որ դա առաջին անգամն էր, երբ հակամարտությունը դուրս եկավ «ստվերային պատերազմի» տրամաբանությունից և մոտեցավ բաց բախման փուլին։
«Նախորդ տարիների համեմատ՝ հայ-ռուսական հարաբերությունները 2025 թվականին կարելի է որակել հարաբերական կայուն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ գնահատելով անցնող տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն ու դրանց հեռանկարները։
«Իրանն իր հարաբերությունները կարգավորում է՝ հիմնվելով ազգային շահերի վրա, ուստի Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն»,- իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով հարցին, որ Փաշինյանը հայտարարել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին, արդյո՞ք Իրանը պատրաստ է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ:
Վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց է սպասվում։
Նիկոլ Փաշինյանը TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ հայաստանյան հասարակությանը պարզաբանումներ կամ դիրքորոշում չի ներկայացնում, սակայն ադրբեջանական կողմին արդեն վստահեցրել են՝ ՌԴ-ն չի մասնակցելու TRIPP-ի երկաթուղային հաղորդակցությանը։ Այս մասին Երևանն ու Բաքուն կարծես մոտ դիրքորոշումներ ունեն։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսում անդրադարձել է Հայաստանի հետ երկխոսությանը ու խաղաղության համաձայնագիր ստորագրելու հեռանկարին: Նա նշել է, որ 2026թ․ Ադրբեջանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի հետագա առաջմղման համար։ Նախարարը նշել է, որ TRIPP-ն ընդլայնում է միասնությունը տարածաշրջանում:
Նախօրեին հայտնի դարձավ՝ փետրվարին Հայաստանն ընդունելու է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին հաղորդեց՝ փետրվարին սպասվում է չափազանց բարձրաստիճան պաշտոնյայի այց։
Վերջերս՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ կատարած այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութերի մատակարարման հնարավորությունը, ինչպես նաև ուսումնասիրվում է հակադարձ բեռնման հնարավորությունը:
Օվերչուկի խոսքով՝ ռուսական բիզնեսը զգուշությամբ է սկսել վերաբերվել Հայաստանի հետ աշխատանքին։ «Թեև ընդհանուր առմամբ մեր լավ կապերը պահպանվում են»,- նշել էր նա։ ՌԴ փոխվարչապետը հայտարարել էր նաև, որ ինչ-որ փուլում Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցում։
Ինչպես ամեն տարի, այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ավանդական հավաքն է, որը հնարավորություն է տալիս շփվել գործընկերների հետ և ամփոփել տարին:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իրանի ու Մոսկվայի օրերս կայացած բանակցությունները բավականին լայն օրակարգով էին։ Ըստ Բարզեգարի՝ կողմերը ստորագրեցին 3-ամյա համագործակցության ծրագիր՝ 2026-28 թվականների համար, որը նախատեսում է դիվանագիտական, տնտեսական, անվտանգության և քաղաքական համատեղ օրակարգ։
Օրերս Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու հայտ ներկայացրեց: Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարողացան 2021-2023 թվականներին մշակել մի շարք փոխադարձաբար ընդունելի լուծումներ:
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը, անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ շահերին ու հետաքրքրություններին, մի շարք ուշագրավ մեկնաբանություններով է հանդես եկել:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կրկին կոշտ է արտահայտվել Հայաստանի տարածքում TRIPP ձևավորելու վաշինգտոնյան պայմանավորվածության վերաբերյալ։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետներ Կայա Կալլասը, Մարթա Կոսը չեն թաքցնում, որ այս գործընթացները կապ ունեն ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, օրերս շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին Նոբելյան խաղաղության մրցանակին իր թեկնածությունն առաջադրելու համար, Ուկրաինայի պատերազմն ավարտելու դեռևս ապարդյուն ջանքերին զուգահեռ՝ միջնորդական ջանքեր ներդրեց նաև Թաիլանդ-Կամբոջա ռազմական բախումները դադարեցնելու և հոկտեմբերին ԱՄՆ մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրին վերադառնալու համար։
ՌԴ փոխվարչապետ Օլեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև: Ըստ նրա, երկու դաշինքներում միաժամանակ մնալն անհնար է:
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ մեկ բան հաստատ է՝ ԵՄ-ն չի ցանկանում ընդլայնվել նույնիսկ դեպի Ուկրաինա, որտեղ ահռելի գումարներ է ներդնում Ուկրաինայի պարտությունը թույլ չտալու համար։ Այնինչ, նրա որակմամբ, այս ամբողջ իրավիճակն Ուկրաինայում ու դրա շուրջ սկսվել է Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրացիայի թեմայից, սակայն այդ ինտեգրացիան ի վերջո չի կայանում։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս այցը Գերմանիա և Գերմանիայի դիրքավորումը Հարավային Կովկասում պետք է դիտարկել ոչ միայն՝ որպես երկկողմ հարաբերությունների ակտիվացում, այլև ավելի խոր՝ ԵՄ ներսում ուղղությունների վերաձևում, որտեղ Բեռլինը փորձում է ավելի տեսանելի դեր ստանձնել Հարավային Կովկասում։
Իրանն ու Ադրբեջանը բարձրացնում են ռեգիոնալ 3+3 խորհրդատվական հարթակն ակտիվացնելու հարցը: Ադրբեջան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, թե ուրախ են, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն, և ողջունել, աջակցել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին: