Սա այլևս անտանելի է, ագրեսիայի հերթական փուլն է․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին վերագրեց արևմտյան ու բրյուսելյան «методичка»-ների կիրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նախօրեի հայտարարություններին, թե ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսում ՀՀ-ում հիբրիդային պատերազմի համար, Զախարովան նշեց, որ սա ագրեսիվ հռետորաբանության հերթական փուլն է, որը զարմանք է հարուցում։

«ՀՀ ղեկավարության նկատմամբ ի՞նչ հիբրիդային պատերազմի մասին կարող է խոսք լինել, եթե, ինչպես մենք հասկանում ենք, Հայաստանն այստեղ ներկայացված է լինելու միջոցառումներին և բարձրաստիճան շփումն ընթանում է բնականոն հունով, ինչպես նաև ԱԳՆ գծով»,- ասաց Զախարովան։

Նրա կարծիքով, ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարություններում անհամապատասխանություն կա։

«Երևի թե պետք է ընդհանուր դիրքորոշում մշակել այս հարցի շուրջ։ Ես չեմ պատկերացնում իրավիճակ, որից նա խոսում է՝ գուցե ինչ-որ մեկի հրահրմամբ, կարող էր իրականում տեղի ունենալ։ Գոնե փաստեր ինչ-որ մեկը կկարողանա՞ ներկայացնել։ Սա այլևս անտանելի է, սա ինչ-որ բրյուսելյան մեթոդաբանության կիրառում է, անարժան է»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս