Ալիևներն Ակնայում Մուղամի կենտրոն են բացել. Աննա Հակոբյանի հրավերից 6 տարի անց Ալիևներն Արցախում մուղամ կլսեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Փոխարենը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ալիևն ու կինը, ով նաև համատեղության կարգով Ադրբեջանի փոխնախագահն է, այցելել են Շուշի։ Մայիսի 9-ին նրանք այցելել են Շուշի, մասնակցել առողջարանային կենտրոնի և այլ կառույցների բացման արարողությունների:

Իսկ այսօր հայտնի դարձավ, որ Ալիևն և Մեհրիբան Ալիևան Ակնայում մասնակցել են Մուղամի կենտրոնի բացմանը, որի հիմքը գցել էին դեռևս 2023 թվականին։

Արցախում «մուղամ լսելու» թեման թերևս նոր չէ հայաստանյան հասարակության համար։ Այն շրջանառության մեջ հայտնվեց դեռևս 2019 թվականին, երբ Աննա Հակոբյանն Ալիևային հրավիրել էր Արցախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի իր ելույթով։ Այդ առաջարկին հաջորդել էր Մեհրիբան Ալիևայի թելեգրամյան ալիքում գրառումը, որ իրենց բոլորի երազանքն է՝ մուղամ լսել Արցախում: Ինչպես հետո պարզվեց, «գրառումը» ֆեյք էր, և Մեհրիբան Ալիևան նման բան չէր գրել:

«Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կլինի մեր հյուրը: Մեր ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին և ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր ցանկացած երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամը, մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը, և Ղարաբաղում նա կլսի իր սիրելի մուղամը: Սա հրավեր է, և եթե նա ընդունի այդ հրավերը՝ պատրաստ եմ ինքս էլ հյուրընկալվել Բաքվում»,- նշել էր Աննա Հակոբյանը՝ իր հերթին արձագանքելով Ալիևայի «գրառմանը»։

Կարդացեք նաև

Աննա Հակոբյանի՝ Ալիևային Արցախ մուղամ լսելու հրավիրելու առաջարկը ժամանակին խիստ քննադատվեց Հայաստանում։ Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ հրավերից 6 տարի անց Ալիևներն իսկապես մուղամ կլսեն Արցախում։

Տեսանյութեր

Լրահոս