Ինչպե՞ս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը չբարևեց Փաշինյանին և ինչո՞ւ են Փաշինյանին նստեցրել Լուկաշենկոյի կողքին․ ուշագրավ դրվագներ Կրեմլի միջոցառումների կուլիսներից

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տոնական ընթրիք է մատուցվել Կրեմլում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների համար։

Ինչպես հաղորդում է ռուսական պաշտոնական Kremlin.ru կայքը, Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների և պատվավոր հյուրերի համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։

Կարդացեք նաև

Կրեմլում միջոցառումները դրանով չեն սահմանափակվել, հյուրերը միմյանց հետ շփվելու, ինչպես նաև «Ինչից է սկսվում Հայրենիքը» ներկայացումը դիտելու հնարավորություն են ունեցել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական տելեգրամյան ալիքը Կրեմլում ընթացող երեկոյան միջոցառումների կուլիսներից որոշ հետաքրքիր դրվագներ է հրապարակել, որոնցում երևում են` ինչպես Լուկաշենկոյի շփումները Կրեմլի հյուրերի, այնպես էլ Կրեմլի Անդրեևսկի դահլիճում իր կողքին նստած Նիկոլ Փաշինյանի հետ։

Տեսանյութերից ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Կրեմլի արարողակարգը հաշվի չի առել Փաշինյան-Լուկաշենկո լարված հարաբերությունները և նրանց նստեցրել է կողք-կողքի։

Մեկ այլ ուշագրավ դրվագ էլ բելառուսական կողմից տարածված տեսանյութից այն է, որ Կրեմլի Անդրեևսկի դահլիճ մուտք գործող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, սեղմում նրա ձեռքը, սակայն անտեսում է իրեն ողջունելու համար ոտքի կանգնած Փաշինյանին և չի բարևում։

Տելեգրամյան ալիքներից նաև հայտնի է դարձել հյուրերի համար նախատեսված մենյուն:

Տեսանյութեր

Լրահոս