«ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը և այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:
ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդներն ապրիլի 11-ին Տեղ համայնքում ադրբեջանական սահմանային ռազմական սադրանքների մասին տեղեկացել են ՀՀ իշխանություններից: Այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության մամուլի պատասխանատու Պալոմա Հոլ Կաբալերոն:
«Հաշվի առնելով հակամարտության պատմությունը, ակնհայտորեն անհրաժեշտ կլինի որոշակի անվտանգային նախապատրաստություններ, որի պայմաններում մարդիկ իրենց անվտանգ կզգան, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք»,- այս մասին քիչ առաջ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելություն տեղակայի ԼՂ-ում, և արդյո՞ք ԵՄ շրջանակներում դրա մասին մտածում են:
«Այս հեռախոսազանգերը, վստահ եմ, որևէ լուրջ հարց չեն լուծում այս հարաբերությունների համար, այլ կրում են հերթապահ բնույթ, բովանդակային քննարկումներ Երևանը վարում է ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ, սա փաստ է»:
«Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի հարցում Հայաստան-Ադրբեջան տարաձայնություններին:
«Տեղեկատվության փոխանցումն Ադրբեջանին լիովին բնական երևույթ է»,- այս մասին քիչ առաջ «Հարավային Կովկասի անվտանգությունը. ո՞րն է ԵՄ-ի դերը» խորագրով միջազգային վեբինարի ընթացքում ասաց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով ԵՄ երկարաժամկետ ռազմավարությանը Հարավային Կովկասում, ինչպես նաև նախօրեին շրջանառության մեջ հայտնված «Politico» պարբերականի հոդվածում տեղ գտած տեղեկատվությանը:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ վերլուծությունն ունի օբյեկտիվության բաղադրիչ, ավելին՝ այն արտացոլում է Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրադրությունը, երբ չկա հաստատված խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, չկա նաև լայնածավալ պատերազմ: Սակայն, ըստ նրա, կան միջադեպեր, ուժի գործադրման բաղադրիչ և աշխարհաքաղաքական աննախադեպ իրավիճակ, երբ աշխարհաքաղաքական կենտրոնները չափազանց քիչ են կարողանում ազդել այս իրավիճակի վրա, պայմանավորված ավելի լայն առումով աշխարհում ստեղծված իրավիճակով:
168․am-ի հետ զրույցում, գնահատելով բանակցությունների օրակարգն ու արդյունքները, ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ այս բանակցությունների գլխավոր օրակարգը ՌԴ նախագահի ծրագրվող այցն է Թուրքիա, ինչպես նաև ուկրաինական հակամարտությունը, «Թուրքական հոսք» ծրագիրը, «Ակկույու» ատոմակայանի հարցը։ Բնականաբար, ըստ նրա, պատերազմի ֆոնին ՌԴ նախագահի այցերը արտերկիր կազմակերպվում են հավուր պատշաճի, հատկապես՝ հոգալով անվտանգային հարցերի մասին։
«Իսրայելը բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներ ունի, խուսափում է նոր խնդիրներից և ուղիղ առճակատումից Իրանի հետ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը՝ վերլուծելով տարածաշրջանային վերջին զարգացումները:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հանուն արդարության՝ ՀԱՊԿ-ից Հայաստանին ընդառաջ բազմաթիվ քայլեր են եղել վերջին շրջանում, սակայն արդեն ուշացած, քանի որ ներկայիս Երևանին դրանք հետաքրքիր չեն՝ իր աշխարհաքաղաքական ընտրությամբ պայմանավորված:
Թուրքիայում ամենաբարձր մակարդակով չեն դադարում հակահայկական հայտարարություններ հնչել՝ չնայած հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացին և ՀՀ իշխանությունների ցանկությանը՝ օր առաջ բացել հայ-թուրքական սահմանը:
Ամերիկյան հանրահայտ «Լիվինգսթոն խումբ» լոբբիստական ընկերությունը, որը հայտնի է իր խիստ հակահայկական գործունեությամբ Միացյալ Նահանգներում՝ ծառայություններ մատուցելով թուրք-ադրբեջանական լոբբիին Վաշինգտոնում, ծառայություններ է մատուցում Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությանը:
«Ադրբեջանն Իրանի դեմ քաղաքականության հարցում մեկ գլխավոր հետաքրքրություն ունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան-Իսրայել նոր թափ առնող ռեգիոնալ պայքարին:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը, որքան էլ սահմանափակ լիազորություններ ունի, այնուամենայնիվ ունի զսպող դերակատարություն ռեգիոնում:
Խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը հուսով է, որ իշխանության առաջադրած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը մինչև վաղը ժամը 11։00-ն ինքնաբացարկ կհայտնի:
«Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը ևս մեկ ենթադրյալ հանցագործություն է գործել»,- այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում ասաց խորհրդարանական ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին Երևանի կենտրոնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ նման համաձայնագրի կնքման ճիշտ ժամանակն է, քանի որ Իրանի ու ՌԴ շահերը թե ռեգիոնում, թե աշխարհում համընկնում են վերջին մեկ տարվա իրադարձությունների բերումով։
«Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին, դա պետք է իրական լինի, ոչ թե բուտաֆորիկ բնույթ կրի»,-ԵՄ դիտորդին ի պատասխան ասել է Նաիրա Մելիքյանը, ով միայն պատասխանել է, թե ցավում է, սակայն Հայաստանում են իրավիճակի մասին զեկուցելու համար։ Եվրոպացի դիտորդը նաև ասել է, որ անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է։
Իրան-Ադրբեջան դիվանագիտական առճակատումը որակապես նոր՝ շատ ավելի վտանգավոր փուլ է մտնում՝ Իրանը պաշտոնական մակարդակում սրում է հայտարարությունների բառապաշարը: Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Սա կա՛մ ոչ կոմպետենտություն է, կա՛մ պարզապես ծրագիր է, սա պարզապես Հայաստանի հանձնման ծրագիր է»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին ու ռեգիոնալ հնարավոր զարգացումներին, ձևավորվող նոր դաշինքներին:
Թուրքիայում մայիսի 14-ին նախանշված նախագահական ընտրություններին մասնակցելու են չորս թեկնածուներ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Թուրքիայի Գերագույն ընտրական վարչության ղեկավար Ահմեդ Յեները։ Չորս թեկնածուներն են՝ իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարտի 20-ին Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարարի հետ զրույցում համաձայնել էր Լավրովի միջնորդությամբ նախարարական հանդիպման: Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Լավրովը հայտարարեց, որ հանդիպում, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի առաջիկայում՝ դիտարկելով երեք նախարարների զբաղվածության գրաֆիկը:
Նրա կարծիքով՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել Ադրբեջանին:
Բնականաբար, Իրան-Ռուսաստան ջերմացման, Չինաստանի հովանու ներքո Իրանի խնդիրների կարգավորման, Պարսից ծոցի ավազանում բարենպաստ մթնոլորտի ֆոնին իրենց մոտեցումներն են փոխում նաև այլ երկրներ: Սակայն Իրանն աշխատում է իր շուրջ անվտանգության ամրապնդման ուղղությամբ, և թե ռեգիոնալ, թե ավելի լայն արտատարածաշրջանային քայլերն ուղղված են այս վտանգների վերացմանը»,-ասաց փորձագետը:
Օրերս Ռուսաստանի Դաշնությունը 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, առաջին անգամ արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ռազմական սադրանքներն Արցախի դեմ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախակի՝ գրեթե ամենօրյա ու համակարգային բնույթ են ստացել: Ուշագրավն այն է, որ նման իրավիճակներում, որոնք պատերազմից հետո քիչ չեն եղել, չեզոքություն պահպանող ռուսական կողմը սկսում է […]
«Երևան-Բաքու բանակցություններում, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կան արտաքին խաղացողի մասնակցության բացակայության պատճառով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Երևան-Բաքու բանակցություններին։
Չնայած Հարավային Կովկասում արևմտյան ակտիվության վերաբերյալ Ռուսաստանից հնչող դիվանագիտական դժգոհություններին, հայ-ադրբեջանական սահմանին ու Ղարաբաղյան շփման գծում միջադեպերին ու ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին, ԱՄՆ-ը վերջին օրերի ընթացքում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Երևան-Բաքու գործընթացին և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում:
Վերջին ժամերի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, խոսելով հարավկովկասյան զարգացումների մասին, մի շարք առանցքային հայտարարություններ է արել։
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկյան կողմի լավատեսությունը դրական է, սակայն պետք է նաև նշել, որ ամերիկյան կողմը, որպես առանձին միջնորդ, այս հակամարտությունում նոր է և նոր է սկսում առնչվել այս մարտահրավերին:
Վերջին օրերին տարածաշրջանային քաղաքական կաթսան եռում է. Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, որին առավելապես արձագանքում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ պաշտոնական խողովակներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքների միջոցով: