Քաղաքական կամքի դեպքում շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում․ Արարատ Միրզոյան

«Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին տարածաշրջանում»,- այս մասին այսօր պաշտոնական այցով Երևան ժամանած Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին և ռեգիոնալ իրավիճակին։

Դիմելով իր հույն գործընկերոջը՝ Միրզոյանն ասաց, որ նրա այցը համերաշխության կարևորագույն դրսևորում է մի ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ն իսկապես զգում է այդ համերաշխության ու աջակցության կարիքը։

Միրզոյանը նշեց, որ իր գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո, խաղաղության գործընթացը, մանրամասները, խնդիրները և «Խաղաղության խաչմերուկ« ծրագիրը՝ որպես լուծում։

«Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, բարդություններին, դանդաղեցումներին, որոշ դեպքերում՝ ապակառուցողականությանը, ՀՀ-ն վճռական է ու հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները, և հավատում ենք, որ երկուստեք կառուցողական մոտեցման դեպքում, քաղաքական կամքի դեպքում մենք շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031