«Տանգոն մենակ չեն պարում». Լավրովը՝ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակի մասին

«Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում»,- այս մասին այսօր ասուլիսում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

Նա նշեց, որ Մոսկվայում հիշում են, թե ինչպես Հայաստանի ներկա պաշտոնյաներից շատերը, դեռ ընդդիմադիր դաշտում, տարբեր քաղաքական գործընթացների և նախընտրական քարոզարշավի ժամանակ, կոչ են անում դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, սակայն նրանց իշխանության գալուց հետո ՌԴ-ն շարունակեց աշխատել այնպես, ինչպես մինչ այդ։

Նա պատմեց, թե ինչպես ՀՀ իշխանությունները մերժեցին ՀԱՊԿ դիտորդների տեղակայման առաջարկը՝ ՀՀ-ում տեղակայելով ԵՄ դիտորդներին, որոնք փորձում են ռուս սահմանապահների և ռուսական ներկայության մասին տեղեկատվություն հավաքել ՀՀ-ում։

Նա նշեց, որ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները ՀՀ ղեկավարության ընտրությունն է, իսկ ՌԴ-ն հայ ժողովրդի հանդեպ ջերմ է տրամադրված։

Նրա խոսքով, պատմությունը բոլոր հարցերն իրենց տեղը կդնի, սակայն ՌԴ-ն միայնակ չի կարող լուծել այդքան հարցեր։

«Տանգոն մենակ չեն պարում»,- ակնարկեց Լավրովը։

 

Տեսանյութեր

Լրահոս