Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է հստակ լինի, որպեսզի հետագա վայրագություններ չդրսևորվեն․ Հունաստանի ԱԳ նախարար

«Խաղաղության խաչմերուկն արդարացի լուծում է խնդրին»,- այս մասին այսօր Երևանում ասաց նախօրեին պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը՝ խոսելով Երևան-Բաքու խաղաղության հնարավորության մասին։

Հունաստանի ԱԳ նախարարն ասաց, որ Հունաստանն հավատում է երկխոսությանը։ «Հունաստանում մենք շարունակաբար երեք բառ ենք ասում, որոնք ցանկացած վեճի ու ագրեսիայի լուծում կարող են հանդիսանալ՝ ժողովրդավարություն, դիվանագիտություն և երկխոսություն։ Մենք գտնում ենք, որ ներգրավված կողմերը պետք է շարունակաբար երկխոսության մեջ լինեն։

Ես գտնում եմ, որ ՀՀ կառավարության ներկայացրած Խաղաղության խաչմերուկ նախագիծը շատ իրատեսական, արդարացի ու կայուն լուծում է խնդրին»,- ասաց Գերապետրիտիսը։ Նա նաև ասաց, որ Հունաստանը կարծում է, որ խաղաղության գործընթացը պետք է հստակ ներառի կոնկրետ խնդիրներ։

«Սահմանազատումը պետք է հստակ լինի, որ հետագա վայրագություններ չդրսևորվեն։ Երկու կողմերը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, կա իրատեսական հնարավորություն, կարող ենք ապագայում լուծումների հասնել»,- ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի գլխավոր դիվանագետը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031