«ՀՀ-ում մի շարք գործիչներ չափի զգացումը կորցրել են». Զախարովա
«ՀՀ-ում մի շարք գործիչներ չափի զգացումը կորցրել են»,- այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի առաջարկներում հետընթաց կա, և արդյոք դա կապ ունի՞ ՀՀ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի այցի հետ։
Զախարովան ասաց, որ պաշտոնական Երևանը կարող է տալ գնահատականներ առաջընթացի, հետընթացի մասին, դա ՀՀ իրավունքն է, ավելի ճիշտ կլինի այս մասին մանրամասներն իմանալ հայ գործընկերներից։
«Նրանք՝ որպես ինքնիշխան պետության ներկայացուցիչներ, ունեն անվիճարկելի իրավունք իրենց սեփական գնահատականները տալու համար»,- ասաց Զախարովան։
Նա նշեց, որ իրենք մեկ այլ հայտարարության վրա են ուշադրություն դարձրել, խոսքը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանի այն հայտարարության մասին է, թե Վաշինգտոնում և Բրյուսելում բանակցային հարթակներն ունեն միջազգային հեղինակություն, և դա ավելացնում է նրանց լեգիտիմությունը։
«Արևմուտքին դուր գալու ձգտման դեպքում ամեն դեպքում պետք չէ հասնել եզրին ու ընկնել աբսուրդի գիրկը։ Մի շարք անձինք, որոնք նման հայտարարություններ են անում, ցավոք սրտի, չափի զգացումը կորցրել են»,- ասաց Զախարովան։