Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանում, Երևանի դիրքորոշումը մեզ հայտնի չէ. Լավրով

Փաստ է, որ Արևմուտքը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի միայն իրենց տարածքում»,- այս մասին այսօր հրավիրված մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ՌԴ միջնորդությամբ և ՌԴ-ում ստորագրելու հավանականությունը։

Մինչ բուն հարցին պատասխանելը` նա նաև հիշեցրեց 2022թ. Պրահայի հնգակողմ հայտարարության մասին, ասելով, որ դա և անձամբ վարչապետ Փաշինյանը փակեցին ԼՂ կարցավիճակի հարցը, այնինչ ՌԴ միջնորդությամբ բանակցություններում կար կողմերի միջև փոխըմբռնում, որ այդ հարցի քննարկումը տեղի է ունենալու հետագայում։

Ուստի, նրա խոսքով, Փարիզի և Մոսկվայի դերակատարությունն ակնհայտ է, դատելով այն հանգամանքից, որ Պրահայի հանդիպմանը մասնակցել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նշեց, որ փաստ է՝ Ադրբեջանը պատրաստ է Խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, սկսվել են հակամարտությունը դադարեցնելու և բոլոր հարցերի լուծման համար փոխգործակցության մի ամբողջ համակարգ կառուցելու ջանքերը.

«Չգիտեմ` որքանով է Երևանը պատրաստ դրան, թեև համապատասխան ազդակներ վաղուց են ուղարկվել ՀՀ մայրաքաղաք»,- հայտարարեց Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս